Լոնդոնում վերջին 3 օրերի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 525 մարդ:
Այս մասին հայտնում է BBC-ն:
Միաժամանակ տեղեկություն է ստացվել այն մասին, որ վարչապետ Քեմերոնը այցելել է Լոնդոնի Քրոյդոն թաղամաս, որտեղ մի քանի ժամ առաջ անկարգությունների արդյունքում սպանվել էր 26-ամյա մի երիտասարդ:











































