
Ռուսաստանի կրթության նախարարությունը շրջաններ է ուղարկել դպրոցներում, քոլեջներում և մանկապարտեզներում անվտանգության միջոցառումների խստացման վերաբերյալ առաջարկություններ, երեքշաբթի հայտնել է վարչության մամուլի ծառայությունը` հղում կատարելով նախարարության ղեկավար Սերգեյ Կրավցովին:
«Անհրաժեշտ է լրացուցիչ միջոցառումներ մշակել, ստուգել կազմակերպությունների անվտանգության վիճակը, դասավանդող անձնակազմում բացատրական աշխատանքներ կատարել, անցկացնել իրավական ուսուցման դասընթացներ, համադպրոցական ծնողական հավաքներ»,- մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում նախարարության ղեկավարը: