Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ձևավորեցին «Հայաստան» դաշինք, որը ընտրություններում գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը երեկ լրագրողին ասաց, որ ոչ մի օրինակ չեն կարող բերել, որ ինքը քաղաքական հաշվեհարդար է տեսել նախկիններից։ Հանրության հիշողությունն արդյոք հնարավոր է ջնջել։ Միթե հնարավոր է մոռանալ Հոկտեմբերի 27-ը, Մարտի մեկը, Առագաստ սրճարանի դեպքը, իր կառավարման տարիների քաղաքական սպանությունները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: