Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 5 մասնակից:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Մարզիչները կլինեն` Արման Վահանյանը և Արմինե Ավետիսյանը:
Ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ (սինքրոն) և բաց ջրում լողաոճերը: