Sunday, 19 05 2024
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը

Ուզում ենք բացառել իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցելու են միայն ռուսական գործակալները. Ինչի՞ շուրջ են եղել տարաձայնությունները ԱԺԲ-ում

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում են, որ Տիգրան Խզմալյանն ու Արկադի Վարդանյանը դուրս են գալիս Ազգային ժողովրդավարական բևեռից ու շարունակելու են պայքարը Հայաստանի Եվրոպական կուսակցության ձևաչափով։

Նաև նշվում է, որ բևեռում կային տարակարծություններ՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Բևեռի անդամներից Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի ու Վարուժան Ավետիսյանի դեպքում նաև՝ ընտրություններին մասնակցելու խոչընդոտներ.«Ժիրայր Սեֆիլյանի համար խոչընդոտ է հանդիսանում նրան ընդամենը 3 տարի առաջ տրված քաղաքացիությունը, Արա Պապյանի համար՝ նրա երկքաղաքացիությունը, Վարուժան Ավետիսյանի համար՝ նրա հանդեպ 9 ու կես տարվա ազատազրկման սպառնալիքը։ Ստեղծված իրավիճակում, երբ շատ բարձր է ռեժիմի կողմից Բևեռը որակազրկելու և ընտրարշավից հանելու վտանգը, երբ Բևեռի կազմում տարաձայնություններ կան մարտավարության հարցով, մենք՝ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներս, ովքեր վերջին շրջանում ձևավորում էին Ազգային-ժողովրդավարական Բևեռի ռազմավարությունն ու օրակարգը, որոշում ենք ընդունել «մատյան գնդի» դերը ստանձնելու և անհրաժեշտության դեպքում փոխարինելու մեր գործընկերներին քաղաքական Ավարայրի այս ճակատամարտում»,-նշվում է տարածված հայտարարության մեջ։

«Առաջին լրատվական»-ը Տիգրան Խզմալյանից  հետաքրքրվեց՝ արդյոք տարաձայնությունները վերաբերել են միայն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ. «Ոչ միայն, բայց դա կարևոր հարց է։ Դա այն հարցերից մեկն է, որի պատասխանը մենք դեռ չենք ստացել և մենք ուզում ենք  վստահ լինել, որ ժողովրդավարական ուժերը անպայման ներկայացված կլինեն։Ինչպես մենք գրեցինք՝  ունենք մտահոգություններ, որ մեր գործընկերները  տեխնիկական պատճառներով չենք կարողանա մասնակցել։ Մենք ուզում ենք բացառել իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցելու են միայն ռուսական գործակալները»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենք մասնակցելու են միայն ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության դրոշի ներքո։

Տիգրան Խզմալյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում կան բավական քանակությամբ մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանը լինի եվրոպական,ազատ, բարգավաճ, օրինական, ժողովրդավարական երկիր.«Որ իրենց երեխաները ստանան եվրոպական կրթություն, ծնողները՝ եվրոպական մակարդակի առողջապահական բուժօգնություն»։

Կա արդյոք Հայաստանում արևմտամետ այնպիսի ընտրազանգված, որը կկոնսոլիդանա իրենց շուրջ, դիտարկմանն ի պատասխան,  մեր զրուցակիցը  պատասխանեց.«Ես չեմ համարում, որ  այդ զանգվածն արևմտամետ է։ Բավական  է լինել պետականամետ։ Հայաստանի պետականությունն այժմ կարող է պահպանված  լինել միայն Եվրոպական միության ու ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ։ Ռուսաստանն ու Թուրքիան  անում են ամեն ինչ՝ մեր աչքի առաջ ոչնչացնելու մեր պետականությունը և մեր ազգային ինքնությունը։ Արդյոք  սեփական երկիրը, սեփական երեխաներին պաշտպանելու ցանկությունը արևմտամետ կամ որևէ այլ «մետ» բան է։Դա նորմալ հայ մարդու ցանկություն է և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք դա իրականացնել»։

Ազգային Ժողովրդավարական Բևեռից առայժմ չեն մեկնաբանում Տիգրան Խզմալյանի ու Արկադի Վարդանյանի որոշումը՝ նշելով, որ առաջիկայում այդ մասին հայտարարություն կտարածեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում