Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Ովքեր են գիծ քաշում Հայաստանի և Սյունիքի միջև

Սյունիքն այսօր մեր այս պայքարի սիմվոլն է, հայտարարել է Ազատության հրապարակում նախընտրական հանրահավաք անցկացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ընտրությանը մասնակցելու է ՀՅԴ և Վերածնվող Հայաստան կուսակցությունների հետ կազմած դաշինքով: Վերածնվող Հայաստան կուսակցությունը ըստ էության հենց սյունյաց կուսակցություն է, այն իմաստով, որ դրա առանցքում ըստ էության Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի ռեսուրսներն են, նաև Սյունիքի մի շարք քաղաքների ու գյուղերի համայնքապետերը, իսկ բովանդակությունն ըստ էության Սյունիքի անվտանգային նոր իրողությունների շուրջ կառուցված մտահոգությունները, որ փորձ է արվում գեներացնել և ենթարկել քաղաքական կապիտալիզացիայի: Ամբողջ հարց այն է, որ այդ, թվում է թե օբյեկտիվ իրողությունը այդուհանդերձ փաթեթավորվում է Հայաստանի համար խիստ վտանգավոր տրամաբանությամբ և սիմվոլիկայով, որն ավելի շուտ միտված է ոչ թե Սյունիքի անվտանգությունը բարձրացնելուն, այլ Հայաստանի տարածքային ամբողջությանը սպառնացող մարտահրավերներ ու վտանգներ գեներացնելուն, դրանց համար այսպես ասած հոգեբանական-քաղաքական հող ստեղծելուն:

Բանն այն է, որ Հայաստանի համապետական քաղաքական կյանք է բերվում մի հոսանք, որը իր քաղաքական տրամաբանության ելակետ է դիտարկում այսպես ասած հատվածային հանգամանքը՝ առանձին վերցրած մարզի անվտանգության խնդիրը, այն հակադրելով Հայաստանում համապետական քվեարկության տրամաբանությանը: Այլ կերպ ասած, առաջանում է հարց, թե ինչ դիրքավորում է ունենում Սյունիքի զիմվոլիկայով քաղաքական պայքար հռչակող ուժը այն դեպքում, երբ Հայաստանի համապետական քվեարկության արդյունքում ինքը ստանում է շատ ցածր տոկոս՝ անցնելով խորհրդարան կամ չանցնելով, իսկ այն քաղաքական իշխանությունը, որի դեմ հռչակված է պայքարը՝ դարձյալ կազմում է մեծամասնություն և ձևավորում կառավարություն: Այդ դեպքում ինչի՞ սիմվոլ են դարձնում Սյունիքը այն ուժերը, որոնք մարզը հռչակում են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացում իրենց պայքարի սիմվոլ: Այն, որ Սյունիքի մարզի անվտանգային խնդիրները ներկայումս պահանջում են լրջագույն լուծումներ և ուշադրություն, ընդ որում ոչ միայն ռազմա-քաղաքական, այլևս սոցիալ-տնտեսական իմաստով, դրանից բխելիք հոգեբանական էֆեկտով, չկա որևէ կասկած:

Միևնույն ժամանակ չկա որևէ կասկած, որ չկա առանձին վերցրած Սյունիքի անվտանգության խնդիր: Հայաստանի գործնականում բոլոր մարզերն են սահմանամերձ՝ նույն թշնամու և հակառակորդի հետ, որը, եթե խոսում է Զանգեզուրի մասին և չի խոսում օրինակ Տավուշի կամ Արարատի մասին, դեռ ամենևին չի նշանակում, որ պատրաստ չէ նույն կերպ սադրանքի դիմել այդ ուղղություններով: Ըստ այդմ, կա Հայաստանի անվտանգության հարց, որը ըստ էության նույնն է ամենուր, որովհետև ցավոք սրտի փոքր է մեր երկրի տարածքը: Եվ այդ անվտանգության հարցերը արդյունավետ լուծում կարող են ստանալ հենց համապարփակ՝ Հայաստանի անվտանգային կոնցեպտի շրջանակում դիտարկվելով, չափվելով և գնահատվելով: Այստեղ է, որ դրա մասնատումը՝ ինչ աշխարհագրությամբ էլ լինի, ըստ էության նախապատրաստում է ներքին հող այն արտաքին հավակնությունների համար, որ ունեն թե թշնամիները, թե նրանց հետո ռեգիոնում եղբայրական գործունեության մասին առավոտից երեկո հավաստող դաշնակիցները:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում