Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

«Տեր-Պետրոսյանը հիանալի օրինակ է, թե ինչպիսի քաղաքական գործիչ չպետք է լինել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը։

-Պարոն Քոսյան, ինչպե՞ս եք սփյուռքից գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ստեղծվող նախընտրական դաշինքները, մասնավորապես, ՀՅԴ-ն միացավ Քոչարյանին:

-Ստեղծված իրավիճակը շատ անորոշություններ է պարունակում ընտրությունների ելքի առումով: Թեպետ պարզ է, որ իշխող ուժը, հավանաբար, կստանա ձայների մեծամասնությունը, բոլորովին պարզ չէ, թե որոնք կլինեն այլ ուժերը, որոնք նույնպես կմտնեն ԱԺ:

Ինչպես գիտենք առկա են 40%-ից ավելի չկողմնորոշվածներ: Մի կողմից դա չի նպաստում կայունության հաստատմանը, մյուս կողմից դա լայն հնարավորություններ է բացում այն քաղաքական ուժերի համար, որոնք կկարողանան նոր մտքեր, նոր դեմքեր ու նոր մոտեցումներ գեներացնել և չկողմնորոշվածների քվեները ստանալ: Կարելի է դիտարկել, որ ստեղծվող դաշինքները, հատկապես ՀՀԿ-ի ու Քոչարյանի շուրջ ստեղծվող դաշինքները փորձում են վերաբրենդավորվել՝ ինչ-որ չափով նոր ուժեր ու անհատներ ընդգրկելով, և մյուս կողմից, ինչպես ՀՀԿ-ի դեպքում, ընտրացուցակներից դուրս պահելով հատկապես մերժելի այնպիսի կարկառուն կուսակիցների, որոնք թե՛ նախկինում և թե՛ ներկայում չափացանց անընդունելի են եղել հասարակության կողմից և ավելի շատ վնասում են, քան օգնում դաշինքի ընտրվելու շանսերին:

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ հիասթափություն կլինի Սփյուռքում Դաշնակցության կառույցի նկատմամբ:

-Դաշնակցության՝ Քոչարյանին սատարելը բոլորովին էլ նորություն չէ: Եթե նույնիսկ դա ավելի անընդունելի է, քան նախկինում էր, Դաշնակցությունից պետք չէ ակնկալել բարձրաձայն հիասթափություններ: Սփյուռքի Դաշնակցությունը, լինելով կարգապահ և ոչ ժողովրդավար, այլակարծությունը մերժող կուսակցություն՝ աղմուկ բարձրացնող և կուսակցության գծից շեղվող անդամներին պարզապես հեռացնում են կուսակցությունից: Եթե նույնիսկ դժգոհութուններ կան, ապա դրանք լուռ դժգոհություններ են, և այդ մասին մենք դժվար թե լսենք: Թեպետ կան նաև բազմաթիվ ազնիվ և հայրենիքով մտահոգ դաշնակցականներ, տարիների փորձը ցույց է տալիս, որ սփյուռքի Դաշնակցությունը վճռորոշ ազդեցություն չունի Հայաստանի Դաշնակցության վրա: Եթե նույնիսկ հիասթափությունը մեծ լինի, դա ազդեցություն չի ունենա Քոչարյանի հետ համագործակցության վրա:

– Նախկին քաղաքական ուժերի՝ այս ընտրություններին մասնակցելը իրենց համար որևէ հեռանկար բացո՞ւմ է:

-Նախկինները հույսեր են փայփայում այժմ խորհրդարանում հայտնվելու, իսկ հետագայում նաև իշխանությունը հետ վերցնելու համար: Եթե միչև պատերազմը դա կթվար անհույս փորձ, ապա պատերազմից հետո նրանց շանսերը մի փոքր ավելի իրատեսական են: Նրանք փորձում են օգտվել պատերազմի ծանր հետևանքների հետ կապված դժգոհություններից և իշխանության համեմատաբար թույլ դիրքերից և վերադառնալ ակտիվ քաղաքական ասպարեզ: Մեկ այլ ավելի վտանգավոր կասկած էլ կա, որ հավանաբար նրանք նաև հույսեր են փայփայում օգտվել դատական համակարգի հակաիշխանական դիրքորոշումից և ինչ-ինչ մեքենայությունների, թաղային խուժանի և կոռումպացված դատավորների հետ համագործակցելու միջոցով ընտրությունների արդյունքները կեղծեն: Դա գոնե տեսականորեն հնարավոր է, և իրենց հայտնի ձեռագիրն է: Եվ նախկինների այսպիսի հույսեր ու հնարավոր ծրագրեր ունենալը կարելի է համարել պատերազմի բերած ևս մեկ, ներքին արհավիրք:

-Ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, որով կոչ էր անում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին իր հետ հանդես գալ միասնական դաշինքով:

-Դժվար է միանշանակ պնդել, թե Տեր-Պետրոսյանը պարզապես ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել, թե նախընտրական ինչ-որ խորամանկ քայլ է պատրաստում, թե պարզապես հեղինակավոր ու միավորող առաջնորդի համբավ է ուզում ձեռք բերել: Սակայն մի բան միանշանակ է, որ ինչ էլ որ նրա իրական մտադրությունը լինի, այնտեղ բացարձակապես բացակայում են սկզբունքայնությունը, ազնվությունը և հավատարմությունը իր իսկ հետևորդներին և իր հետ ժամանակին պայքարի ելած հազարավոր քաղաքացիներին: Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործիչները հիանալի օրինակ են ծառայում, թե ինչպիսի քաղաքական գործիչ չպետք է լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում