Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա ընկած Հաջիգաբուլի շրջանի Azpetrol բենզալցակայանում ուժգին պայթյուն է որոտացել։
Պայթյունը գրանցվել է բենզինատարի լիցքավորման ժամանակ։ Պայթյունից տուժել են բենզալցակայանի մոտ կայանած ավտոմեքենաներն ու ուղևորատար ավտոբուսը։
Չճշգրտված տվյալներով՝ վիրավորվել է մոտ 30 մարդ։ Չի բացառվում նաև զոհերի առկայությունը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկները, իրավապահներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։








































