Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել է Ծառուկյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն արդեն իսկ արձագանքել է այս առաջարկին և նշել, որ դա խելամիտ չէ և բացարձակ պետք չէ նման քայլի գնալ.«Նախկինում էլ որոշակի խմբի վարկեր ներվել են, բայց հետո մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներվածների 50 տոկոսը հայտնվել է նույն վիճակում, որում հայտնվել էին ներվելուց առաջ։ Դա նաև տնտեսական տրամաբանություն չունի և արդարության կոնցեպտին է դեմ գնում։ Հետևաբար դա խելամիտ չէ»,-ասել է ԿԲ նախագահը։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով ևս՝ Ծառուկյանի առաջարկի տակ որևէ տնտեսագիտական հիմք չկա։ Դա նույն է ինչ ասել, որ 2 միլիոն մարդ կարող  է գնալ և ինչ-որ խանութից մինչև 3 միլիոն դրամի անվճար ապրանք վերցնել.«Վարկը ծախս է, որը արդեն իսկ արված է, բանկը ռեսուրս է ներգրավել այդ վարկը տրամադրելկու համար, իսկ ներել, նշանակում է, որ դու օգտվում ես այդ ծառայությունից, բայց դիմացը փող չես վճարում։ Եվ դա այն պարագայում, որ այդ ծառայության համար արդեն իսկ վճարված է բանկի կողմից։ Հիմա մնում է հասկանալ, թե դա ում հաշվին է լինելու»,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ բանկերը ամենայն հավանականությամբ դրան չեն գնա, իսկ պետության հաշվին դա իրատեսական չէ, քանի որ այսօր վարկերը 1 տրիլիոն դրամի են հասնում և դրա մեջ գերակշռում են հենց սպառողական վարկերը, որոնց սահմանաչափը հենց 3 միլիոնի չափով է։ Նախնական հաշվարկներով 2 միլիոն մարդու 3 միլիոն դրամի չափով վարկերը ներելը պետության համար կարող է արժենալ  940-950 միլիարդի կարգի կամ մոտ մեկ տրիլիոնի չափ գումար.«Այսինքն 4 ամիս պետությունը և բոլորը պետք է աշխատեն ու հարկ վճարեն, որ դա ծածկվի։ Եվ հետո, եթե դա պետական բյուջեի հաշվին արվի, դա կնշանակի մարդկանց գումար բաժանելու պրոցես։ Այն, ինչ որոշ երկրներում արվեց համավարակի ընթացքում։ Ներկա պայմաններում, բյուջետային դեֆիցիտի այս պայմաններում, երբ լրջագույն սոցիալական մարտահրավերներ կան, բյուջեի վրա լուրջ ճնշումներ կան, ծախսերը ավելացել են, իսկ բյուջեի մուտքերը՝ նվազել, ապա այդքանով հանդերձ մի հատ էլ վարկերի ներելու պրոցեսը խնդրահարույց կլինի»,-ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ ուրիշ ժամանակ նույն քաղաքական ուժերը քննադատում են կառավարությանը, թե պետական պարտքն ավելացել է, պարտք -ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է սահմանված 60 տոկոսը և այլն, բայց երբ դիտարկվում է 2 միլիոն մարդու վարկերը ներելը, ապա դա հաստատապես պարտք -ՀՆԱ հարաբերակցությունը կբարձրացնի 70 տոկոսի։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքով, բանկային համակարգը կառուցված է որոշակի պարտաճանաչության սկզբունքի վրա։ Եթե այդ սկզբուքնը խաթարում ես, իսկ այդ սկզբունքը խաթարվում է վարկը ներելու դեպքում, խնդիրներ են առաջանում։ «Բացի դա՝ այստեղ ընտրողականության հարց կա, շեմի որոշելու խնդիր կա։ Մարդիկ կգտնվեն, որ կասեն՝ իսկ ինչու 3, այլ ոչ թե 5։ Արդարության սկզբունքը կխախտվի։ Համահավասարությունը կխախտի նպատակայնության սկզբունքը։ Նմանօրինակ իրողությունները բերում են նրան, որ այն մարդիկ, ովքեր պարտաճանաչորեն վճարումները արել են, իրենց պարտականությունները կատարել են, իսկ մյուսները՝ ներվում են։ Ստացվում է , որ պարտաճանաչ մարդը տուժվում է »,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ ամեն ինչից զատ վարկերը ներելու վերաբերյալ հայտարարությունները նախընտրական, պոպուլիստական հայտարարություն է։ Ինչ- որ առումով՝ նաև ընտրակաշառքի լեգիտիմացման փորձ. «Սա իմ կարծիքով ընտրակաշառքի լեգիտիմիզացիայի մեխանիզմ է։ Ընտրակաշառք չի լինի բաժանել, բայց դա օֆիցիալ կերպով հայտարարվում է ։ Փոքր վարկեր շատերը ունեն վերցրած և հիմա հայտարարվում է, որ այդ մարդիկ կարող են չվճարել և ինքը կգա ու կների դրանք։ Հետևաբար, այո, սա մի քիչ ավելի բարձր դրույքաչափով ընտրակաշառք է նախկին 10-20 հազարի  համեմատ։ Որևէ բան չի խանգարում բարեգործական լայն ակցիաներ իրականացնել, թիրախային աջակցություն տրամադրել ասենք պատերազմից տուժած անձանց։ Բայց դրա փոխարեն հայտարարվում է, որ եթե ընտրվեն՝ վարկերը կներվեն։ Սա պոպուլիստական մոտեցում է»,-ընդգծեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում