Sunday, 12 07 2026
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Ռուսական ապահովագրություն Արսեն Զախարյանի համա՞ր․ Հայ տաղանդը սիրում է դոլմա, բայց․․․

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի 5 ֆուտբոլիստ, այդ թվում և Արսեն Զախարյանը, ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում: Մասնավորապես, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք ուսումնամարզական հավաքով պետք է նախապատրաստվեն Եվրոպայի առաջիկա առաջնության` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Հիշեցնենք, որ 17-ամյա Արսեն Զախարյանը հանդես է գալիս Մոսկվայի «Դինամոյում»։ Հայ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ Զախարյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջերս մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին դառնալով նաև գոլի հեղինակ։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Ռուսաստանի ազգային հավաքականում պաշտոնական հանդիպման մասնակցելու պարագայում Զախարյանն այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Այս ամենը բնականաբար քաջ գիտակցում է Չերչեսովը և կա հավանականություն, որ ռուս մասնագետը առաջիկա խոշոր մրցաշարում Զախարյանին կընդգրկի վերջնական հայտացուցակում։ Զախարյանը կարող է դառնալ Եվրո-2020-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ ամենաերիտասարդը։ Խաղադաշտ դուրս բերելով Զախարյանին՝ Չերչեսովը մեկընդմիշտ կզրկի Զախարյանին Հայաստանում հանդես գալու հնարավորությունից, այսպես ասած ապահովագրելով հայ տաղանդին։ Ռուսաստանի ազգային թիմում առջևի գծում մրցակցությունը մեծ է և Զախարյանի հիմնական կազմում հայտնվելն այս պահին իրատեսական չէ։

Բայց նման խոշոր մրցաշարում նույնիսկ մեկ րոպե խաղադաշտում անցկացնելը վճռորոշ կարող է լինել պատանի ֆուտբոլիստի կարիերայում։ Ինքը Զախարյանը կարծես մտադիր չէ ընդունել հայկական ֆուտբոլային քաղաքացիություն։ Համենայն դեպս, նա չի հայտնել իր հայրենիքի ազգային թիմում ելույթ ունենալու ցանկություն։ Օրեր առաջ Զախարյանը հարցազրույց էր տվել «Դինամոյի», պաշտոնական կայքին խոսելով նաև Հայաստանում խաղալու հնարավորության մասին։ «Հիմա կենտրոնացած եմ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ ելույթների վրա, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ կստացվի»,- նշել էր հայ ֆուտբոլիստը: Զախարյանը խոսել էր նաև Հայաստանի և Արցախի մասին։

Նշենք, որ Զախարյանի հայրը Արցախից է։ «Գիտեմ, որ վերջերս Արցախում նորից կոնֆլիկտ էր առաջացել: Ընդհանրապես, ուզում եմ լինել Հայաստանում: Կարծում եմ՝ ապագայում կմեկնեմ այնտեղ:Սիրում եմ հայկական խոհանոցը: Մայրիկս շատ լավ դոլմա է պատրաստում»,- նշել էր Զախարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում