ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը դատախազության հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցավ հեքիաթի մոտիվներով :
Ելույթը վերնագրել էր «Չարի վերջը հեքիաթը և արդարադատությունը»:
Պատգամավորը նշեց, որ իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի հետ փորձել են արդարադատությունը վերլուծել «Չարի վերջը» հեքիաթի օրինակով:
Պատգամավորը պատմեց «Չարի վերջը» հեքիաթը՝ զուգահեռներ անցկացնելով արդարադատության հետ:
Պատգամավորի խոսքով՝ եթե Թումանյանն ապրեր մեր օրերում, ապա կգրեր, որ այս պատմության ավարտից հետո հայտնվում են զանազան փորձագետներ, իրավաբաններ և պնդում են, որ աղվեսը չի կարողացել օգտվել իր արդար դատաքննության իրավունքից, և սա նույնպես արդարադատության բացակայության հետևանք է:










































