Monday, 20 07 2026
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

Ինչպես սփյուռքի տաղանդերին բերել Հայաստանի հավաքական․ Հարցազրույց միջազգային սպորտային իրավաբան Արծրուն Բադալյանի հետ

Վերջին մեկ տարվա ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը համալրվեց արտասահմանում ելույթ ունեցող միանգամից 4 ֆուտբոլիստներով որոնք էապես նպաստեցին Ազգերի լիգայում և աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հաջողություններին։ Մասնավորապես, նախորդ տարվա սեպտեմբերից հայկական ֆուտբոլային քաղաքացիություն ընդունեցին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանն ու Արշակ Կորյանը։ Այս տարվա սկզբին Հայաստանի հավաքականը համալրեց նաև երիտասարդ կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանը։ Այսօր սփյուռքում ունենք բազմաթիվ այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կարող են նոր թափ հաղորդեն մեր ընտրանուն։ Չունենալով ուժեղ ազգային առաջնություն մենք պարտավոր ենք օգտագործել այն պոտենցիալը, որն ունենք Հայաստանից դուրս։ Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց Լա լիգան ներկայացնող «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ազգային թիմ բերելու մասին։ Սևիկյանի, տաղանդավոր հայ մյուս ֆուտբոլիստների Հայաստանի հավաքական բերելու հեռանկարների և իրավական գործըթացներին մասին, «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգային սպորտային իրավաբան, փաստաբան Արծրուն Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, ի՞նչ իրավական գործընթաց է պահանջում օրարերկյա քաղաքացի մեր հայրենակիցներին ՀՀ ազգային հավաքականում ներգրավվելը։

-Առաջին պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, ՀՀ անձնագիր ունենալը, որից հետո ազգությամբ կամ ծագմամբ հայ ֆուտբոլիստը կարող է հանդես գալ ՀՀ ազգային հավաքականում։ Բայց ես մի բան եմ նկատել, որ երիտասարդ հայ ֆուտբոլիսները հաճախ խուսափում են ՀՀ քաղաքացիություն ընդունելուց, քանի որ կա բանակ զորակոչվելու խնդիր, եթե հավաքականի կազմում հետագայում չընդգրկվեն։ Այս հարցը ևս խնդրահարույց է, ուստի իրավական լուծում պետք է տրվի, իրական հնարավորություն, որ ֆուտբոլիստները կաշկանդված չլինեն, ունենան այլընտրանք և վստահ գան ՀՀ։

-Արդյո՞ք հայ լինելն ու իր հայրենիքի հավաքականում խաղալու ցանկությունը բավարար է խնդիրը լուծելու համար։

-Չեմ կարծում, որ միայն ֆուտբոլիստի ցանկությունը բավարար է։ Իրականում, այսօրվա ՀՀ ազգային հավաքականը և մարզչական խումբը, գլխավոր մարզիչ Կապառոսի գլխավորությամբ, ապացուցեցին, որ հավաքականը ամենաուժեղների, ամենաարժանիներին և միայն պատրաստված ֆուտբոլիստների համար է։ Ֆուտբոլիստները շատ են, ցանկությունները՝ կրկնապատիկ, բայց հավաքականում խաղալը տրված է միայն ամենաարժաններին։ Սակայն, պետք է նկատել, թե որքան նոր տաղանդներ են հայտնաբերվում արտասահմանում, որքան հայ տաղանդաշատ երիտասարդներ կան արտերկրում, ովքեր ևս մեծացնում են հավաքականում հայտնվելու մրցակցությունը։ Ես ինքս աշխատում եմ ԱՄՆ-ում հայտնաբերել հայ տաղանդաշատ երիտասարդների, ովքեր կարող են հանդես գալ ՀՀ ազգային հավաքականների կազմում։

-Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի մոտ ժամանակներս մեր գլխավոր թիմին միանալու մասին։ Որքանո՞վ է դա իրատեսական։

-Կարծում եմ որ դա շատ իրատեսական է, քանի որ, իմ ունեցած տեղեկություններով, Սևիկյանի և վերջինիս ներկայացուցչի հետ արդեն բանակցություններ կան, հնարավոր է արդեն բանավոր համաձայնությունն էլ կա։ Սպասենք ՀՖՖ պաշտոնական լրահոսին։

-Այսօր եվրոպական թիմերում ունենք բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ։ Ինչպիսի հեռանկար եք տեսնում նրանց հետ կապված։ Կարո՞ղ ենք մոտ ապագայում ունենալ ավելի ուժեղ հավաքականներ։

-Ես, իհարկե, ուրախ եմ, որ եվրոպական շատ երկրների թիմերում, ակադեմիաներում մարզվում են հայ երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց մի բան ինձ դեռ տխրեցնում է, որ Հայաստանում դեռ չունենք այն ֆուտբոլային «ինստիտուտները», այն պրոֆեսիոնալ ակադեմիաները, որոնք կտան հավաքականի կազմի 50-60%-ը։ Այս հարցում դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Մենք դեռ փնտրում ենք որակապես ուժեղ և ֆիզիկապես պինդ  ֆուտբոլիստներ արտասահմանում, բայց մենք դա պետք է անենք որպես հավաքականի լրացում։ Նկատի ունեմ, հավաքականի կորիզը պետք է կառուցել ՀՀ-ում, իսկ արտասահմանի հայ տաղանդները պետք է ավելի ուժեղացնեն և լրացնեն կազմը։ Կապառոսի ժամանակ ինչ-որ չափով այդ մոդելն է գործում։ Միանշանակ աշխատանքներ տարվում են մարզային ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, աշխատանքներ կան արտասահմանում պատանի հայ ֆուտբոլիստներին հայտնաբերելու ուղղությամբ, ունենք հաջողություն հավաքականի խաղերում։ Այս ամենը հույս տալիս է, որ ապագան լավ կլինի։

-Ձեզ հայտնի են, արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են կրելու մեր հավաքականի մարզաշապիկը։

-Աշխատանքի բերումով հիմա բնակվում եմ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, և ակտիվորեն հետևում եմ ԱՄՆ-ում հանդես եկող երտասարդներին, շատ են նաև եվրոպական նոր ակադեմիաները, Յուվենտուս, ՊՍԺ, Օլիմպիակոս, Բավարիա, Բարսելոնա, և այլն։ Այս ակադեմիաները ևս աշխատում են իրենց կազմերում ընդգրկել լավագույններին, որպեսզի հետագայում կարողանան տեղափոխել եվրոպական թիմեր։ Առաջին հարցս ակադեմիաների մարզիչներին և տեխնիկական տնօրեններին այն է, թե արդյոք ունեն իրենք կազմերում ազգությամբ հայերի, և եթե կան, խնդրում եմ ծանոթացնել։

Վերջերս հանդիպեցի ծնունդով Գլենդելից /Կալիֆորնիա նահանգ/ Արսեն Օգանեսյանին, ով 16 տարեկան է, այս պահին ապրում և սովորում է Վալենսիա քաղաքում գտնվող IDA ակադեմիայում, որը մարզում և կրթում է պրոֆեեսիոնալ ֆուտբոլիստների։ Հետաքրքրություն կան արդեն Արսենի նկատմամբ, ժամանակը ցույց կտա, բայց կուզենայի, որ Արսենը նաև հրավիրվեր ՀՖՖ-ի կողմից Երևան, որպեսզի իրենց հետ տեղում ծանոթանան, տեսնեն, թույլ տան անցնի փորձաշրջանը պատանեկան թիմերի հետ։ Արսենը տաղանդաշատ երիտասարդ է, կունենա հաջողություններ, վստահ եմ։

Խոսել եմ նաև մեկ այլ երիտասարդ հայ ֆուտբոլիստ Նարեկ Գասպարյանի ծնողի հետ, ովքեր բնակվում են Օհայո նահանգում, ի դեպ, Նարեկին արդեն հրավիրել են պատանեկան հավաքական։ Շուտով Նարեկը կմեկնի նաև իսպանական Լևանտե ակումբի ակադեմիա՝ փորձաշրջանի։

Մի խոսքով, ինքս փորձում եմ իմ աշխատանքով և կապերով օգնել, որպես ամերիկահայ համայնքի տաղանդների մասին բարձրաձայնվի, հրապարակվի, որպեսզի ՀՖՖ իր հերթին տեսնի վերջիններիս և փորձի գտնել լավագույններին։ Միանշանակ ողջունում եմ Յուրա Մովսիսյանի հետ ՀՖՖ-ի աշխատանքը և վերջինիս դեսպանի դերը վստահելը, քանի որ Յուրան ԱՄՆ-ում շատ կարևոր և ճանաչելի անձնավորություն է, ուստի իր միջոցով ՀՖՖ-ին այս երիտասարդների մասին հայտնելը ավելի է հեշտացնում գործընթացը։

Հուսանք  շուտով նոր և ամենակարևորն է, արդյունավետ և արժանի համալրումներ կլինեն ՀՀ ազգային հավաքականներում, որոնք մեզ կուրախացեն միջացգային ասպարեզներում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում