Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն աստիճանաբար, թույլատրելիի սահմանում, այսինքն` այն մասով, ուր գաղտնիություն չկա, հանրությանը կներկայացվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում փակ նիստում ներկայացվել և քննարկվում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Ես մոտ 1 ժամանոց ելույթ ունեցա, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ իմ ելույթից որոշակի ծաղկաքաղ արվի ու ներկայացվի։ Մոտակա 2-3 օրերին, եթե գտնենք նման կտորներ, կհրապարակենք։ Ամեն դեպքում, այդ զեկույցում պատերազմի շատ հարցերի պատասխաններ են փաստագրվել։ Պետք է հավելեմ, որ միայն ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը չհանդիպեց հանձնաժողովի հետ, և եթե նրան էլ լսեինք՝ կամբողջականացվեր փազլը»,–ասաց Քոչարյանը։











































