Saturday, 11 07 2026
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև

Կառավարությունը «շառից հեռու» մոտեցմամբ ավելի մեծ աղմուկի մեջ է հայտնվելու. Պոլիտեխնիկի շուրջ զարգացումներ են սպասվում

Կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները:

Հիշեցնենք, որ այս ընտրությունների շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ Հոգաբարձուների խորհրդում ռեկտորի ընտրությունից հետո ռեկտորի մյուս թեկնածուները բողոք էին ներկայացրել, իսկ նրանցից մեկը՝ Դավիթ Ղազարյանը, անգամ դիմել էր դատարան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանն ասաց, որ իր համար կառավարության որոշումը զարմանալի էր, բայց ոչ անակնկալ. «Ինձ համար շատ տարօրինակ և զարմանալի էր, բայց և սպասելի կառավարության գործելաոճը, երբ  հինգշաբթի կառավարության նիստում Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության հարցը օրակարգում չկար, բայց ուրբաթ օրը առանց հիմնավորումների որոշում է ներկայացվում և արդեն այսօր գրավոր ընթացակարգով հաստատում են ընտրության արդյունքները:

Ես մնում եմ իմ կարծիքին և ինչպես նշել էի դատական ճանապարհով առաջ եմ գնում: Ես հույս ունեմ, որ անաչառ դատական պրոցես կգնա և ի վերջո, ես կհասնեմ ռեկտորի ընտրությունների չեղարկմանը և նոր ընտրությունների նշանակմանը: Եթե նպատակահարմար լինի, հնարավոր է նաև կառավարությանը դատի տամ: Այդ հարցը դեռ քննարկում ենք փաստաբանների հետ»,-ասաց նա:

Նա կարծիք հայտնեց, որ թերևս կառավարությունը որդեգրել է գլխացավանքից ու շառից հեռու մոտեցում, որն իրականում շատ ավելի մեծ խնդրի առջև է բոլորին կանգնեցրել. «Եթե իրենք ուղղակի աղմուկից էին ուզում խուսափել, ապա այսպես շատ ավելի մեծ աղմուկի մեջ են ընկնելու: Գուցե դա ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք է, գուցե ներքաղաքական իրավիճակներն են ազդեցություն ունեցել, կամ գուցե ինչ-որ քաղաքական շահեր են, գուցե այլ կուսակցությունների հետ ինչ-որ միջնորդավորված թեկնածուներ են եղել, ես չեմ կարող ասել: Ես չեմ ուզում ավելի կտրուկ բաներ ասել, բայց գուցե կգա ժամանակը և ավելի շատ բաներ մանրամասներով կկարողանամ ասել»,-ասաց Դավիթ Ղազարյանը:

«Իմ պայքարը շարունակվում է, ուղղակի ափսոս, որ մեր ժամանակն է գնալու: Փաստորեն հիմա այդ անձին հաստատեցին ռեկտորի պաշտոնում և երբ ես դատական կարգով հասնեմ հաջողության, այդտեղ մի խնդիր էլ է առաջանալու. ո՞նց են էդ մարդուն գործից հանելու: Այսինքն նորանոր խնդիրներ են առաջ գալու, փաստորեն կառավարությունն ինքն իրեն ավելի բարդ խնդրի առջև է դրել»,-ասաց նա:

Դավիթ Ղազարյանն անդրադարձավ նաև բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոխելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերանայել և սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս  կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի:

Դավիթ Ղազարյանն անտրամաբանական ու անհեթեթ է համարում, որ պրոֆեսորադասախոսական կազմից 2 հոգի պետք է լինի, իսկ ուսանողներից՝ 5. «Դա տրամաբանության մեջ չի տեղավորվում: Երևի ցանկացել են հիմնադիրն ու լիազոր մարմինը միասին մեծամասնություն ստանալ և իրենց համար ոչ ցանկալի ռեկտորների դեպքում կարողանան վերահսկելի դարձնել: Կառավարությունն ու նախարարությունն ընկած են խնդիրները քողարկելով, շատ ավելի վատ լուծումներ առաջարկելով: Ես չեմ հասկանում, թե մեր կառավարությունն ինչպես է մտածում»:

Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ռեկտոր էր ընտրվել Գոռ Վարդանյանը, սակայն բանն այն է, որ ռեկտորի ընտրության արդյունքների մասին փաստող հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից  միայն երկուսն էին ստորագրել արձանագրության տակ, սակայն Հոգաբարձուների խորհրդին բանավոր հայտնել են, որ առկա է 3 ստորագրություն, և Հոգաբարձուների խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատել էր այդ «արձանագրությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում