Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Շրջանառության է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները, ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

Նախատեսվող փոփոխություններով, օրինակ, առաջարկվում է մեղմացնել անհարգելի պատճառով աշխատանքային ամբողջ օրվա (հերթափոխ) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը։

Նախագծով սահմանվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կողմից աշխատանքային տարվա ընթացքում անհարգելի պատճառով անընդմեջ 3 աշխատանքային օր (հերթափոխ) կամ գումարային 10 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքի չներկայանալու դեպքում։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ 1 օր անհարգելի բացակայությունն արդեն իսկ հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար։

Առաջարկվում է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում աշխատանքում մնալու երաշխիք սահմանել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։

Նախատեսվում է հստակեցնել աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես և ավելի աշխատանքային տարիներ անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում առաջարկվում է, որ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշվի գործատուի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության: Այս կարգավորումը հնարավորություն կտա աշխատողներին հնարավորինս իրացնել իրենց հանգստի իրավունքը։

Միաժամանակ, աշխատողի հանգստի ապահովման օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի չի տրամադրում աշխատողին արձակուրդ։

Նախագծով ամբողջությամբ կարգավորվել են գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի՝ հրամանների, մասին աշխատողներին պատշաճ կարգով իրազեկման կամ տրամադրման հետ կապված ընթացակարգերը։

Վերանայվել է առանձին կատեգորիայի աշխատողների (օրինակ՝ պահակ) համար կիրառվող օրական 24 աշխատաժամանակի տևողությունը։ Այդ կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է 24 ժամի փոխարեն սահմանել օրական 12 ժամ աշխատաժամանակ։

Նախագծով նախատեսվում է աշխատող երեխաների տարիքային շեմը սահմանել 14 տարեկանը։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների կարգավորումներին։

Նախատեսված են մի շարք այլ փոփոխություններ ևս, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/3213։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում