Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման զեկույցը

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) 2008 թվականի օգոստոսյան պատերազմի եռամյա տարելիցի կապակցությամբ հրապարակել է մի զեկույց, որում Վրաստանին ու Ռուսաստանին խորհուրդ է տվել երկխոսություն սկսել 3 տարի առաջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։

Զեկույցում նշված է. «2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է աճել, անհրաժեշտ են բանակցություններ՝ կայունության վերականգնման համար։ Բոլոր դիվանագիտական հարաբերությունները սառեցված են, իսկ միակ ոլորտը, ուր Շվեյցարիայի միջնորդությամբ սահմանափակ բանակցություններ են տարվում, դա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ բանակցություններն են։

Եվ դա այն դեպքում, երբ երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր նաև այլ կարևոր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, առևտուր և տրանսպորտ։ Կողմերը պետք է երկխոսություն սկսեն տվյալ հարցերի շուրջ։ Մինչդեռ դրա փոխարեն, նրանք փոխանակվում են թշնամական հռետորիկայով, ինչն է՛լ ավելի է բարդեցնում երկխոսության վերսկսման հնարավորությունը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո շփումների բացակայությունը հանգեցրել է անվստահության մթնոլորտի ամրագրմանը։

Վրաստանի համար Ռուսաստանը զավթիչ է, ով խախտել է նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Միևնույն ժամանակ միջազգային հանրությունը Հարավային Օսիան ու Աբխազիան դիտարկում է որպես Վրաստանի մասեր։ Ռուսաստանը պատերազմից քիչ անց դրանք ճանաչեց որպես անկախ երկրներ։

Մոսկվան այդ երկու տարածաշրջաններում պահում է 7000-9000 զինծառայողներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Նա նաև ռազմաբազաներ է կառուցում՝ դրանով իսկ խախտելով 2008 թվականի ԵՄ-ի մորատորիումը։ Մոտ 20,000 փախստականներ զրկված են իրենց տները վերադառնալու հնարավորությունից, իսկ շփման գծում մարդիկ են զոհվում։

Ժնևյան բանակցությունների ժամանակ կողմերին չհաջողվեց համաձայնության գալ առավել կարևոր խնդիրների շուրջ, և երկխոսության բոլոր ջանքերը կարող են չքանալ անվստահության մթնոլորտում։
Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է իր տարածքում իրականացված պայթյունների շղթայի մեջ ունեցած մասնակցության մեջ, մինչդեռ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։

Մոսկվան իր հերթին Թբիլիսիին մեղադրում է նրանում, որ նա ուժեղացնում է իր զորքերը՝ սպառնալով Աբխազիային ու Հարավային Օսիային, ինչպես նաև նրանում, որ Վրաստանն աջակցում է Ռուսաստանի տարածքում գործող արմատական իսլամի գործունեությանը։ Սադրանքներից խուսափելու համար Թբիլիսին պետք է Հյուսիսային Կովկասի բնակիչների հետ իր մերձեցումն իրականացներ ոչ թե Մոսկվայի կամքին հակառակ, այլ՝ նրա հետ համագործակցելով։

Երկխոսության հեռանկարների վրա բացասական ազդեցություն է թողնում ևս մեկ գործոն. Ռուսաստանի առաջնորդները կտրականապես հրաժարվում են բանակցություններ վարել Սաակաշվիլիի հետ։ Արդյունքում, Վրաստանը շրջափակում է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացը։ Իսկ Վրաստանում լրտեսների ձերբակալությունները երկրի ներսում ստեղծում են կասկածելիության մթնոլորտ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Կողմերը շփվում են միայն շվեյցարացի դիվանագետների միջոցով, որոնք արդեն իսկ միջնորդի դեր են ստանձնել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցում»։

Վրաստանի ու Ռուսաստանի միջև կապերի վերականգնման ու ամրագրման համար ICG-ն խորհուրդ է տալիս հետևյալը. «Սկսել ուղիղ բանակցություններ՝ առանց նախապայմանների, դադարեցնել պայթյունների կազմակերպման ու ահաբեկչությանն աջակցելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքները և պայմանավորվել դրանց համատեղ հետաքննման շուրջ։

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրի Մոսկվայի վրա, որպեսզի նա հետ վերադառնա մինչև 2008 թվականի պատերազմի իր դիրքեր, որպեսզի նպաստի փախստականների վերադարձին և ԵՄ-ի դիտորդական առաքելությանը անսահամանափակ մուտքի հնարավորություն ընձեռի դեպի Հարավային Օսիա և Աբխազիա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում