
Իրանի Շոկուխիե քաղաքի քիմիական գործարանում մայիսի 2-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տուժել է առնվազն վեց մարդ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շենքից երկինք բարձրանում խիտ սև ծուխ։ Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել Moldan ընկերության ձեռնարկությունում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։