Friday, 19 04 2024
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին

ՄԱԿ ԱԽ հայտնի նիստը․ աշխարհի գլոբալ խաղացողների և ՀՀ դիվանագիտության «անճարությո՞ւն», թե՞ միտումնավորություն և Հայաստանի պատժում

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն

Արցախյան 44-օրյա պատերազմի շրջանում երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում Արցախյան խնդրի քննարկումը ու կրակի դադարեցման մասին հայտարարության չընդունումը մի շարք անպատասխան հարցեր է հարուցում։

Ինչպես նախորդ հոդվածում էի գրել՝ ՄԱԿ ԱԽ-ում երկրորդ անգամ հարցի քննարկման նախաձեռնությամբ հանդես էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան։ Նրանցից Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին էր փորձել հումանիտար նպատակներով հրադադար հաստատել, որը չէր ստացվել, իսկ Ֆրանսիան՝ հոկտեմբերի 17-ին, որը նույնպես տապալվել էր։ Այս ամենից հետո հոկտեմբերի 19-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին, իսկ Մոսկվայի ժամանակով՝ 22։00-ին (ժամերը պետք է մտապահել, քանի որ հետագա շարադրանքում դա կարևորություն ունի) հրավիրվել էր նիստ, որտեղ Ռուսաստանն ու Ֆրանսիան շրջանառության մեջ էին դրել հրադադարի հաստատման /այսինքն պատերազմի կանգնեցման/ հայտարարության նախագիծ․․․

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, թե հայտարարությունը չի ընդունվել ՄԱԿ ԱԽ անդամներից մեկի “վետոյի” պատճառով, իսկ վետոյի իրավունք ունեն միայն 5 մշտական անդամները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա։ Դրա մեջ ամենաշատը կասկածվող երկրներից Մեծ Բրիտանիան Հայաստանում իր դեսպանի, իսկ Չինաստանը՝ չինացի լրագրողի միջոցով հերքել են, որ իրենց երկրները վետո են կիրառել։ Ստացվում է, որ մյուս երեք անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիան, որոնք այդ նիստի հրավիրողներն են, նույնպես չէին կարող վետո կիրառել, մանավանդ որ Ֆրանսիան ու Ռուսաստանը հայտարարության նախագծի հեղինակներն էին։ Առնվազն առաջին հայացքից կարող է չբացառվել, որ ԱՄՆ-ը կտորպեդահարեր հայտարարության ընդունումը՝ հավակնելով առաջիկայում իր 2 գործընկերների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հոկտեմբեր 10-ի ու 17-ի տապալումների խորապատկերին միանձնյա հասնել հաջողության, մանավանդ որ հոկտեմբերի 26-ին էլ Վաշինգթոնը հանդես եկավ նման նախաձեռնությամբ, բայց տապալվեց։ Սակայն, ԱՄՆ “վետոն” էլ կարծես թե բացառվում է, քանի որ Ալիևն այլ բան է պատմում ու այլ երկրների շնորհակալություն հայտնում, որոնց մեջ ԱՄՆ չկա․․

Ըստ Ադրբեջանի իշխանությունների բարձրագույն մակարդակով՝ Ալիևի օգնական ու նախագահականի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարության՝ Չմիավորման շարժման անդամները, հավատարիմ մնալով այդ կազմակերպության շրջանակներում ընդունված բանաձևերին, այժմ էլ ԱԽ-ում որպես ժամանակավոր անդամներ պնդել էին քվեարկվելիք հայտարարության տեքստում հղում կատարել ՄԱԿ ԱԽ 1993-94թթ․ 4 ու այլ բանաձևերի վրա, որոնք Ադրբեջանի օգտին են։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները չէին համաձայնել այդ առաջարկությանը, իսկ Ինդոնեզիան, Նիգերիան, Թունիսը, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Սենթ Վինսենթը և Գրենադները, ու Դոմինիկյան Հանրապետությունն էլ “սպառնացել էին” չքվեարկել այդ հայտարարության նախնական տարբերակի օգտին, արդյունքում՝ հայտարարության նախագիծը ոչ թե վետո դնելու, այլ չքվեարկվելու եղանակով ու մեզ անհայտ պատճառներով “ետ է վերցվել”․․․

Այստեղ, համաձայնեք, ինչ-որ բան շատ տարօրինակ է։ ՄԱԿ ԱԽ հիմնական անդամները վետո չեն կիրառում, բայց Ալիևի թվարկած 5 երկրներն էլ այնպես չէ, որ մեծամասնություն են կազմել․ դրանից զատ կան նաև այլ՝ 5 անդամներ, որոնք կարող էին միանալ առնվազն հիմնական անդամների բլոկին, կազմեին մեծամասնություն ու հայտարարությունն ընդունվեր, մանավանդ որ իրենց դիմաց ամենևին ոչ ազդեցիկ պետությունների խումբ էր՝ կղզիապետություններ, թույլ, կոռումպացված, ոչ զարգացած․․․

Ահավասիկ, շատ բան պարզ է դառնում այդ շրջանում ՄԱԿ ԱԽ կազմից։

ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները 5-ն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, որոնք ունեն միայնակ որևէ բանաձևի վրա վետո դնելու իրավունք։ Բացի այդ 5-ից 2020թ․ սեպտեմբերի դրությամբ ԱԽ ժամանակավոր անդամներ են եղել Էստոնիան, Բելգիան, Գերմանիան, Նիգերի Հանրապետությունը, Ինդոնեզիան, Սենթ Վինսենթ և Գրենադները, Թունիսը, Վիետնամը, Հարավային Աֆրիկան։

Ի վերջո, եթե ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից ոչ մեկ չի կիրառել վետոյի իրավունքը, ոչ հիմնական/ժամանակավոր անդամներից 5-ը, որոնց շնորհակալություն է հայտնել Ալիևը, չեն կազմել այնպիսի մեծամասնություն, որ հայտարարությունը չընդունվեր, քանի որ նույն ժամանակավոր անդամներից առնվազն Էստոնիան, Բելգիան, Գերմանիան կարող էին միանալ մշտական 5-յակին ու մեծամասնությունով հայտարարությունն ընդունվեր, եթե շատ էին ցանկանում։ Կասկածելի է, որ կա՛մ ԱՄՆ, կա՛մ Ֆրանսիան, կա՛մ Ռուսաստանը չկարողանային առնվազն այդ երեք երկրների հետ պայմանավորվել, եթե չասենք, որ նրանք կարող էին ազդել նաև “ալիևական” 5-յակի երկրների վրա․․․ Անհնար է հավատալ, որ Ադրբեջանը, թեկուզև Թուրքիայի աջակցությամբ կարող է ազդել ՄԱԿ ԱԽ որոշումների վրա՝ երկուսն էլ այդ պահին ներկայացված չլինելով ԱԽ-ում որպես ժամանակավոր անդամ /նրանք տարիներ առաջ են եղել այդ կազմում/, իսկ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման խոշոր խաղացողները մշտապես այնտեղ այնտեղ լինելով “անճար են”՝ շատ ցանկանալով կանգնեցնել պատերազմը, բայց պարտվելով Ինդոնեզիային, Նիգերիային, Թունիսին, Վիետնամին, Հարավային Աֆրիկային, Սենթ Վինսենթ և Գրենադներին ու Դոմինիկյան Հանրապետությանը․․․․ Կներեք, բայց սրան հավատալ հնարավոր չէ․․․ Եթե մի պահ ընդունենք, որ նրանք անկարող էին ազդել ալիևյան 5-յակի համառության վրա, այդ դեպքում՝ իսկ Էստոնիա՞ն, Բելգիա՞ն, Գերմանիա՞ն․․․․

Թերևս այդ ամենը հնարավոր չէ առանձին դիտարկել այդ շրջանում ու հենց այդ օրը Մոսկվա-Երևան-Բաքու “հեռախոսազրույցներից”․․․

ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Կրեմլից 2 զանգ՝ Բաքու և Երևան

Պատերազմից հետո՝ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վ․Պուտինը իր հայտնի հեռուստահարցազրույցի ժամանակ բացահայտեց, որ հոկտեմբերի 19-ին հայկական կողմին առաջարկել է պատերազմը կանգնեցնելու համար համաձայնել Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները և “Շուշի ադրբեջանական մեծամասնության վերադարձին”, սակայն զարմացել է, որ Հայաստանի վարչապետը արված առաջարկին “չի համաձայնել”։ Շուշին վերադարձնելը Ռուսաստանի գաղափարը չի եղել, այլ Ադրբեջանի պահանջը, ինչի մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել էր Ալիևը իր լայնորեն տարածված հարցազրույցում։ Այսինքն, հոկտեմբերի 19-ին կամ միգուցե նախօրեին Պուտինը և Ալիևը խոսել էին իրար հետ և ՌԴ նախագահը գիտեր Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ որն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ռուսական խաղաղապահությանը համաձայնելու գինն էր․․․

ՌԴ նախագահը որքան էլ զարմացել էր “Երևանի մերժման վրա”, այդուհանդերձ դա “դավաճանություն չէր համարել”․․․ Այդուհանդերձ, ՌԴ նախագահը չիմացության պատճառով թե խորամանկորեն նաև ակնարկել էր, որ Երևանը արդյունքում ավելի վատ տարբերակի է գնացել՝ կորցնելով նաև Շուշին, այն դեպքում երբ նախկինում Շուշին “երբևէ չի եղել բանակցային տարբերակներում”։ Մինչդեռ դա այդպես չէր․․․ Մեկ անգամ՝ 2001թ․ Հայաստանի համաձայնած ու Ադրբեջանի մերժած կարգավորման տարբերակում Շուշին եղել էր՝ ադրբեջանցի փախստականների վերադարձով ու նրա հետ կապի համար նախատեսված միջանցքի հետ միասին այն նույն հատուկ կարգավիճակով, ինչ կարգավիճակ որ կունենար Լաչինի միջանցքը․․․

Հայաստանի ԱԳ նախարարը ՌԴ նախագահի հարցազրույցի օրը՝ նոյեմբերի 16-ին հաստատեց, որ Վ․Պուտինը “Շուշիի մասով ճիշտ է ասում”, այն դեպքում երբ 2001թ․ բանակցված Քիվեսթյան տարբերակի մեջ Շուշին իր “ադրբեջանական միջանցքով” առանձին ենթաբաժին էր, և դժվար թե դա չիմանար հենց այդ ժամանակ ՌԴ նախագահ աշխատած Վ․Պուտինը և ԱԳՆ փորձառու դիվանագետ ու վերջին երկու տարում Արցախյան խնդրով բանակցորդ Զոհրաբ Մնացականյանը․․․

Ինչո՞ւ և ինչի՞ համար էին այդպես “միասնաբար” պատժում Փաշինյանին․․․․

Հիշեցնենք, որ հենց նույն օրը Զոհրաբ Մնացականյանն ազատվեց ԱԳ նախարարի պաշտոնից․․․ Ի միջի այլոց դրա հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մեկ այլ կեղծիք թույլ տվեց, թե ինքը պատերազմի 4-րդ օրն է առաջարկել պատերազմը կանգնեցրել, բայց քաղաքական իշխանությունն իրեն չի լսել․․․ Մինչդեռ հետագայում հրապարակված ԱԽ նիստի ձայնագրությունից ու փաստաթղթերից պարզ դարձավ, որ նման բան չի եղել և Օնիկ Գասպարյանը ստել է։ Ու ստացվեց, որ 1 օրվա տարբերությամբ “զուգադիպությամբ” ՌԴ նախագահը, ՀՀ ԱԳ նախարարը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գրեթե միաժամանակ կա՛մ Շուշիի մասով, կա՛մ Նիկոլ Փաշինյանի որոշումների մասով թույլ տվեցին մեղմ ասած՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․․․ Սա՝ ի միջի այլոց, զուտ մտածելու համար․․․

Սակայն, վերադառնանք հոկտեմբերի 19-ին, որից օրեր առաջ արդեն Հադրութը առեղծվածային հանգամանքներով, ըստ անգամ Wargonzo-ի Սեմյոն Պեգովի վերջին վկայությունների՝ “կա՛մ հայկական բանակում առկա խուճապի, կա՛մ ներքին՝ նախկին իշխանությունների դավաճանության պատճառով” գրավվել էր թշնամու կողմից, և մնում էր, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը և հայկական կողմը համաձայնեն նաև Շուշի “ադրբեջանցիների” վերադարձին։ Այդպիսի համաձայնությունը կամա թե ակամա բերելու էր եռակողմ հայտարարության մեջ գրավված Հադրութից մինչև ադրբեջանցիներով վերաբնակեցված Շուշի միջանցք տալուն՝ ռուսական խաղաղապահների հսկողությամբ։ Ամենևին չհավակնելով գնահատական տալ՝ դա ավելի լա՞վ էր, թե՞ ոչ՝ այն ամենի համեմատությամբ, ինչ ունեցանք /միայն այն, որ զոհերի թիվը մեծ չէր լինի, այդքանով հոկտեմբերի 19-ի առաջարկը նախընտրելի է թվում/, ուղղակի պատերազմի թատերաբեմում առկա իրավիճակի այս նկարագրությունն անհրաժեշտ է հասկանալու համար ՄԱԿ ԱԽ-ում այդ օրը կատարվածը․․․

Հենց այդ նույն  հոկտեմբերի 19-ին, մինչև Նյու Յորքում Մոսկվայի ժամանակով 22։00-ին կամ Երևանի ժամանակով 23։00-ին կայանալիք ՄԱԿ ԱԽ նիստը  ՌԴ նախագահը երկու անգամ զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երբ Վ․Պուտինը օրվա մեջ առաջին անգամ զանգահարել էր Փաշինյանին, Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահից փորձել էր հետաքրքվել, թե ինչը կկանգնեցնի պատերազմը։ ՌԴ նախագահը պատասխանել էր, որ ռուսական պլանը։ Վարչապետը հարցրել էր, թե արդյո՞ք ռուսական կողմը բացասական կընդունի կամ վիրավորանք կընդունի, եթե հայկական կողմում քննարկումներից հետո համաձայնություն չտրվի դրան։ Ռուսաստանի նախագահն ասել էր՝ “իհարկե, ոչ”․․․ Կարծես թե այդ “իհարկե, ոչ”-ը այնքան էլ այդպես չէր ու հայկական կողմը դա պետք է հասկանար․․․ Ինչպես վերը հիշատակվեց՝ ՌԴ նախագահն էլ ի հավելումն այս ամենի պատմում է, որ առաջարկի մեջ բացի 7 շրջանները եղել է նաև Շուշին․․․

ՀՀ վարչապետին ինչո՞ւ էր պետք պարզել, թե ինչպե՞ս կվերաբերվի Ռուսաստանը ռուսական պլանի մերժմանը

Վարչապետն այդ հարցի պատասխանը ստանալու անհրաժեշտությունն ուներ, քանի որ հեռախոսազրույցից հետո պետք է կառավարությունում հանդիպեր քաղաքական այնպիսի շրջանակների հետ, որոնք կարող էին և անհամաձայն լինել դրա հետ, ինչպես նաև՝ պետք է պարզեր պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը։

Նախ, Երևանում այդ շրջանակներից էին հենց վարչապետի քաղաքական հենարանը՝ Իմ քայլը, ապա խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և Լուսավոր Հայաստանը։ Ի վերջո՝ 2016թ․ դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սասնա Ծռերի ապստամբությունից հետո Խորենացու փողոցում իր հայտնի ելույթում դեմ էր արտահայտվել Լավրովի պլանին, իսկ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում ռազմական դրության հայտարարման ժամանակ ներկայացրել էր պատերազմը կանգնեցենելու պայմանը՝ Ադրբեջանի պահանջած տարածքների վերադարձը, ինչին ԱԺ երեք խմբակցությունները միաձայն դեմ էին արտահայտվել՝ գտնելով որ մի վերջին անգամ պետք է կռվել հանուն վերջնական հաղթանակի։ Հետևաբար, եթե անգամ վարչապետը կարող էր պատերազմի իրողություններով պայմանավորված վերանայած լինել իր դիրքորոշումը և կարող էր խոսել իր քաղաքական ուժի անունից, ապա ԲՀԿ և ԼՀԿ վերջնական դիրքորոշումներն այլևս վատթարացող իրավիճակի ու առաջարկվող լուծման մասին անհայտ էր․․․

Սակայն խորհրդակցության միայն նրանք չեն եղել հրավիրված , այլ նաև արտախորհրդարանական այլ ուժեր նույնպես՝ ՀԱԿ, ՀՀԿ և այլք։ Իսկ ՀՀԿ գործոնը անկարևոր չէր․ ՀՀ նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը, որքան էլ կանգնած էին ռուսական պլանի ակունքներում՝ 2 տարի շարունակ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով բանակցությունների ժամանակ ֆորմալ կողմ էին արտահայտվել Լավրովի պլանին, սակայն գործնականում դրան 2 տարի շարունակ դեմ էին գործել, ինչի մասին գիտեին Մոսկվայում․ 2015-ից սկսած Սերժ Սարգսյանը մշտապես խոստացել էր այն իրագործել,  բայց տարբեր պատրվակներ բերելով (2016-ի Սասնա ծռերի ապստամբություն ու խառնված ներքաղաքական վիճակ, 2017-ի խորհրդարանական ընտրություններ ու նախագահից վարչապետի պաշտոն աթոռանցումը) չէր արել․․․ Դրա մասին առաջինը բաց հայտարարեց Ալիևը՝ հիշեցնելով, որ Հայաստանի նախկին իշխանությունները տարբեր պատճառաբանություններով խուսափել են խոստացված ժամանակացույցը կազմելուց ու կատարելուց, ապա ՌԴ նախագահ Պուտինը՝ հենց պատերազմի շրջանում բավական թափանցիկ ակնարկելով, որ Երևանը գիտեր, որ վաղ թե ուշ այդ տարածքները պետք է վերադարձվեն, և վերջապես` Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ակնարկեց, որ 2016-ին ապրիլյան պատերազմը Մոսկվայի միջնորդությամբ կանգնեցվել է Երևանի տված ինչ-որ խոստման դիմաց։

Վարչապետի համար էական պետք է լիներ նաև Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ի դեմս ներկա նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, և վերջապես Հայաստանի 2՝ արցախյան ծագումով նախագահների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի։

Բառացիորեն այդ հանդիպումից օրեր առաջ՝ ետպատերազմյա 17-ի նախակարապետը՝ 13 ուժերը, որոնք համակարգվում էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից, ոչ թե պահանջում էին կանգնեցնել պատերազմը, այլ պահանջում էին, որպեսզի քաղաքական իշխանությունը փոխանցվի կամ գիտակ անձանցից բաղկացած օպերատիվ շտաբին, իսկ քիչ անց՝ ռազմական ղեկավարությանը, որպեսզի նրանք ղեկավարեն պատերազմը․․․ Այսինքն, տեսականորեն նրանք էլ կարող էին անհամաձայն լինել այդ պայմաններով պատերազմը կանգնեցնելուն։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին՝ ՄԱԿ ԱԽ նիստի օրը, Վ․Պուտինի հետ առաջին հեռախոսազրույցից հետո ու մինչև երկրորդ՝ երեկոյան հեռախոսազրույցը  հանդիպում է այդ ուժերին, Ստեփանակերտից լսում դիրքորոշում։ Դատելով Արցախի նախկին նախագահների ետպատերազմյա հայտարարություններից, Ստեփանակերտը կամ առնվազն Արցախի նախկին նախագահները համաձայն են եղել այդ պայմաններով կանգնեցմանը։ Մեզ անհայտ է, թե ինչ վերաբերմունք են ունեցել արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերը վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնի է, որ պատերազմից հետո Սերժ Սարգսյանն արդարանում էր, թե ինքը միշտ կողմ է եղել Լավրովի պլանին, ուզեցել է այն իրականություն դարձնել, սակայն այդ պլանին դեմ Նիկոլ Փաշինյանը դա կանխել է իր արած հեղափոխությամբ․․․ Թե ինչու և ում առաջ էր արդարանում Սերժ Սարգսյանը, հայտնի չէ․․․

Այնպես չէ, որ այդ շրջանակների դեմ լինելը էական հանգամանք էր, երբ իշխանության ղեկավարը և իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ու ժողովրդի 80 տոկոսի աջակցությունը վայելող ղեկավարը կարող էր և հաշվի չառնել նրանց դեմ լինելը, եթե անձամբ համարեր, որ այդ պահի լավագույն լուծումը այդ պայմաններին համաձայնելն է։ Իսկ չհերքված փաստ է, որ ինչպես ՌԴ նախագահն է ասում, Վ․Փաշինյանը մերժել է արված առաջարկությունը․․․

Հոկտեմբերի 19-ին՝ ԱԽ նիստից ժամեր առաջ Երևանը մերժում է Մոսկվային և պատժվո՞ւմ․․․

Ու այստեղ է, որ ծագում է հարցը․ ինչո՞ւ այդուհանդերձ Փաշինյանը, իմանալով հայկական կողմի համար պատերազմի՝ ոչ նպաստավոր ուղղվածության մասին, երեկոյան մերժում է Պուտինի միջոցով Ալիևի արած առաջարկությունը, ինչի մասին բնականաբար ՌԴ նախագահը պետք է վերջին զանգ կատարած լիներ Բաքու՝ տեղեկացնելու այդ մասին։

Կարծեք թե Երևանի նման որոշման ու դրա հանդեպ անձամբ Պուտինի վերաբերմունքը պարզելու պատճառը ՄԱԿ-ի ԱԽ նիստն է, որի հետ կարող էր հույսեր փայփայել Երևանը։

Սեպտեմբերի 29-ի նիստում, որը հրավիրվել էր ՄԱԿ ԱԽ այլ անդամների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Բելգիայի նախաձեռնությամբ, պատերազմի կանգնեցման հարցը կրկին քննարկվել էր։ Այդ նիստի արդյունքում կողմերին կոչ էր արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Հայկական կողմին մտահոգող ՄԱԿ ԱԽ 1993-94թթ․ բանաձևերը դրանում չէին հիշատակվել։

Հոկտեմբերի 19-ին երկրորդ նիստն էր տեղի ունենալու, և թերևս պաշտոնական Երևանը կարող էր կրկին հույս դնել, որ այս անգամ էլ դրանց վրա հղումներ չեն լինի, լրջորեն չաշխատելով ոչ մի երկրի հետ․․․

Եթե այդ օրվան նայենք ՀՀ վարչապետի դիտանկյունից ստացվում է՝

1) կամ մինչև ԱԽ նիստը համաձայնում ենք ռուսական պլանին ու Ադրբեջանի առաջարկութանը, որով եռակողմ հաստատված ժամանակացույցով Ադրբեջանին են վերադարձվում բոլոր 7 շրջանները, լավագույն դեպքում՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, դե ֆակտո Ադրբեջանին է հանձնվում նաև Շուշին, բնականաբար դրա հետ կապի համար Ադրբեջանին տրամադրվելիք ճանապարհ-միջանցքով,  համաձայնում ենք Արցախում ռուս խաղապահների տեղակայմանը ու այդ ամենի հետ մեկտեղ՝ նաև նրան, որ Արցախի կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ապագա, և Ռուսաստանը Նյու Յորքում զեկուցում է իր արձանագրած հաջողության ու ձեռք բերած եռակողմ պայմանավորվածության մասին՝ այդպիսով փակելով նաև ՄԱԿ ԱԽ-ում դրանից տարբերվող այլ լուծման ու որոշման հասնելու հարցը, իսկ ՄԱԿ ԱԽ ընդամենը սատարում է նրա միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության պրոցեսը,

2) կամ այդ օրը ՄԱԿ ԱԽ-ն նախկինի համեմատությամբ ավելի խիստ՝ իմպերատիվ հայտարարություն է ընդունում և հասնում է պատերազմի դադարեցմանը և պատերազմի թատերաբեմում պահպանվում է այդ օրվա դրությամբ առկա վիճակը՝ հայկական կողմի համար թեկուզև կորցված Հադրութով, սակայն պահպանելով Շուշին, պաշտպանված Լաչինի, Քարվաճառի, Աղդամի շրջանները ամբողջությամբ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերադառնալու ու կարգավիճակն ու մնացած հարցերը որոշելու ձևակերպումները ԱԽ տեքստում պարտադիր էին լինելու, ինչը թույլ կտար բանակցությունների վերսկսման դեպքում անգամ դնել Հադրութի վերադարձի հարցը, քանի որ այն Մադրիդյան առաջարկներով համարվում էր նախկին ԼՂԻՄ անբաժանելի մաս, իսկ հակամարտության գոտում ունենալ միջազգային խաղաղապահներ և առնվազն ԼՂԻՄ տարածքի համար Արցախի կարգավիճակի անհետաձգելի որոշման հեռանկար։

Իհարկե, այդ օրվա դրությամբ 2-րդ տարբերակը ավելի գայթակղիչ է թվում, եթե տեսանելի չէ այն, ինչ պատահեց մինչև նոյեմբերի 9-ը, երբ այլընտրանքը մեկն էր կամ շատ ավելի վատը․․․

Կարծես թե այս ամենը բացատրելու է գալիս, թե ինչու Երևանը հոկտեմբերի 19-ին մերժեց ռուս-ադրբեջանական պայմաններով պատերազմը կանգնեցնելու առաջարկը, հույս ունենալով, որ ժամեր անց երկրորդ լուծմանը տանող որոշում կընդունվի ՄԱԿ ԱԽ-ում․․․

Արդյո՞ք Երևանի կողմից հօգուտ երկրորդ տարբերակի կատարվածը ընտրության պատճառով չէր, որ հայկական կողմը պատժվեց Շուշիի տարօրինակ կորստով․․․

Ուստի կարևոր է դառնում, թե ի՞նչ տեքստ է դրվել Ֆրանսիայի ու Ռուսաստանի կողմից ՄԱԿ ԱԽ սեղանին, ի՞նչ է գրված եղել դրա մեջ․․․ Կարծես թե դա այնքան էլ ադրբեջանանպաստ չի եղել, որ Ալիևի օգնականը ոգևորությամբ է գրում իր հայտարարության մեջ, թե ՄԱԿ ԱԽ 5 ոչ ժամանակավոր անդամները “խախտեցին լռությունն” ու պնդեցին, որ տեքստը պետք է հիշատակի ՄԱԿ ԱԽ նախկինում ընդունած բանաձևերը․․․

Եվ եթե ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամներին պետք լիներ հաղթահարել այդ փոքր ու անէական երկրների “համառությունը”, ապա դա կարող էին անել՝ ինչպես վերը նշվեց, պայմանավորվելով առնվազն Էստոնիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ՝ մեծամասնություն կազմելով ու ընդունելով այն․․․

Ում կարող էր դա ձեռնտու չլինե՞լ․․

1) Ռուսաստանի՞ն, ով չէր կարողացել այդ օրը իր մաքոքային դիվանագիտությամբ հասնել հաջողության ու այն վավերացնել ՄԱԿ ԱԽ հայտարարությամբ․․․

2) ԱՄՆ-ի՞ն, որի այդ ժամանակվա նախագահ Դ․Թրամփը միգուցե կցանկանար, որպեսզի նախագահական ընտրավազքում միանձնյա կանգնեցներ պատերազմն ու այդ հաջողությունն օգտագործեր ներընտրական գործընթացում որպես հերթական արտաքին քաղաքական հաջողությու՞ն․․․

3) ՄԱԿ ԱԽ այլ երկրների՞, որոնք անձնապես չէին կարող վետո դնել, սակայն կարող էին փոքր երկրների միջոցով հասնել նրան, որ հայտարությունը “ետ վերցվեր”․․․

4) Ո՞ր երկրին էր ձեռնտու, որ թուրք-ադրբեջանական լոբինգը տապալեր ԱԽ բանաձևի ընդունումը…

Բայց չէ՞ որ խոսում ենք ՄԱԿ ԱԽ նիստը նախաձեռնած ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների մասին․․․

ՄԱԿ ԱԽ-ում հոկտեմբերի 19-ին շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը և դրա քննարկման մանրամասները պետք է հրապարակվեն․․․

Հայաստանի ԱԳՆ-ը պարտավոր է դա անել, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչո՞ւ

1․ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները միասնաբար կամ առանձին-առանձին “լիարժեք” չեն ցանկացել, որպեսզի այդ հայտարարությունն ընդունվի,

2․ կամ ՀՀ դիվանագիտությունն է պարտվել անգամ փոքր և ոչինչ չորոշող երկրների առնվազն չեզոքություն ապահովելու հարցում․․․

Բացատրությունները, թե Թուրքիան ու Ադրբեջանն ամենակարող են և թելադրել են ՄԱԿ ԱԽ-ում, ընդունելի չեն․․․

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում