
Աֆղանստանի բանակի շտաբի պետ, գեներալ Յասին Զիան հայտարարել է, որ օտարերկրյա զորքերն արդեն սկսել են զորքերը դուրս բերել երկրից։Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Աֆղանստանից զինված ուժերի դուրսբերման մեկնարկի մասին լուրը։
Աֆղանստանի բանակի շտաբի պետի խոսքով՝ «օտարերկրյա զորքերի դուրսբերումն իրականում սկսվել է»:
Փետրվարի վերջին, Կատարում կայացած հանդիպման ժամանակ, Միացյալ Նահանգների և «Թալիբան»ներկայացուցիչների միջև ավելի քան 18 տարի տևած հակամարտությունից հետո ստորագրվեց առաջին խաղաղ համաձայնագիրը, որը նախատեսում է Իսլամական Հանրապետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում, որը նախատեսվում է ավարտել 14 ամսվա ընթացքում, և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության մեկնարկ: