
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում։ Փորձագետները խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութն օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց համար։
Moderna ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութը 5-րդ է, որը հավանության է արժանացել ԱՀԿ-ի կողմից։ Այն ունի 94․1 տոկոս արդյունավետություն։ Իսկ Կանադան ժամանակավորապես դադարեցնում է Janssen ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի առաջին խմբաքանակի կիրառումը: Համաձայն երկրի առողջապահության նախարարության՝ պատճառը ԱՄՆ-ում արտադրական օբյեկտի փակման ֆոնին դրա որակի վերաբերյալ մտավախություններն են: