Sunday, 19 07 2026
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Ցեղասպանության հարցը կարևոր է, բայց այսօր պետք է մեր ուժերն ավելի շատ ուղղենք դեպի Արցախ ու Հայաստան․ Ժորժ Քեփենեկյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ բժիշկ, Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները Հայաստան այցի ժամանակ հայտարարել են, որ մտադիր են Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Նրանք նշել են, որ ջանքեր են գործադրելու Արցախի անվտանգության և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ և խնդիրը հանրայնացնելու են եվրոպական տարբեր երկրներում: Ինչպե՞ս եք գնահատում այս նխաձեռնությունը և այս աշխուըժացումը Արցախի խնդրի շուրջ:

Ֆրանսիայի պաշտգամավորների նման հայտարարությունները և դրան հաջորդելիք քայլերը շատ կարևոր են: Եթե գոնե պատգամավորների մի մասը ցանկանում է այս ուղղությամբ պայքար տանել և եվրոպական սեղանին դնել Արցախի հարցը, դա շատ կարևոր է, բայց հիմա պետք է խոսքից գործի անցնել: Դիվանագիտության հարթությունում շատ բաներ կարող են ասվել, բայց պետք է կայացվեն կոնկրետ որոշումներ, հարցը ներառվի օրակարգերում: Ես երեքշաբթի լինելու եմ Ֆրանսիայի Սենատում, որտեղ ցանկանում են լսել, թե ինչպես ենք աշխատել Արցախում: Ես և մեր հիմնադրամի ղեկավարը միասին կներկայացնենք, կբացատրենք պատգամավորներին, թե ինչով ենք զբաղվել, ինչով ենք զբաղվում և որն է մեր նպատակը: Ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հստակ ներկայացնենք, լինի գերիների հարցը, լինի պատերազմի այլ հետևանքների հարցը, անվտանգության հարցը, և նոր քայլերի համար նախադրյալներ ստեղծենք:

Ֆրանսիայի խորհրդարանականները նաև հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս:

Ցեղասպանության հարցն, անշուշտ, կարևոր է, բայց այսօր պետք է մեր ուժերն ավելի շատ ուղղենք դեպի ապագան, դեպի Արցախ, դեպի Հայաստան: Այսօր մեզ համար ավելի կարևոր է, որ ասենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխուժանա, նոր աշխատանքներով հանդես գա:

Կարծում եք՝ այս ուղղությամբ կկարողանաա՞նք հասնել հաջողությունների՝ հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ մոտեցումները:

Երբ 1970-ականանների սկզբին Ցեղասպանության ճանաչման համար սկսեցինք աշխատանքներ տանել, մենք ոչ մի հույս չունեինք: Մենք աշխատում էինք ու չգիտեինք՝ որևէ արդյունք կունենանք, թե ոչ, բայց ի վերջո, Ֆրանսիան ճանաչեց ցեղասպանությունը, այսօր արդեն Բայդենը ընդունեց, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել: Այս պայքարները վերջ չունեն, մենք մինչև մեր վերջին կաթիլ արյունը պետք է պայքարենք, որովհետև ուրիշ ճար չկա: Մեր շուրջը միայն թշնամիներ ունենք, ուրեմն պետք է մենք մեզ հավատանք, մեր ուժերին հավատանք: Ինձ համար սա հավատալ-չհավատալու հարց չէ, ես միայն մի բան գիտեմ, որ պետք է պայքարեմ: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, եթե բժիշկը չհավատաց իր հիվանդին, ոչ մի հաջողություն չի ունենա: Մենք պետք է կամք ունենանք, միավորվենք ու աշխատենք մինչև վերջ: Սա, ի վերջո, կյանքի հարց է:

Ըստ էության, Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո որոշակի աշխուժություն է նկատվում:

Այո, մենք այս պատերազմից հետո սոսկալի իրավիճակում ենք գտնվում և հիմա, երբ մի քիչ դռներ են բացվում մեր առջև, պետք է օգտագործենք դա, որպեսզի իզուր չանցնեն մեր հազարավոր երիտասարդների մահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում