Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան վերջնականապես ավարտել են միության կազմից թագավորության դուրս գալու բոլոր ընթացակարգերը։ Մայիսի 1-ին ուժի մեջ է մտել ԵՄ-Մեծ Բրիտանիա երկկողմ հարաբերությունների մասին համաձայնագիրը։
«Առևտրի և համագործակցության մասին համաձայնագրի կնքումն իրավական որոշակիություն կտա ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև նոր հարաբերություններին՝ ի շահ երկու կողմերի քաղաքացիների և բիզնեսի։ Մենք գնահատում ենք Մեծ Բրիտանիային որպես լավ հարևան, հին դաշնակից և կարևոր գործընկեր»,-ասված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլի 28-ին Եվրախորհրդարանը կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին Բրյուսելում կայացած լիագումար նիստի ընթացքում, հաջորդ օրը փաստաթուղթը վավերացրել էր ԵՄ խորհուրդը։










































