Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում։ Փորձագետները խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութն օգտգործել 18-ից բարձր տարիքի պացիենտների համար։
Moderna-ի mRNA 1273 պատվաստանյութը 5-րդ է, որը հավանության է արժանացել ԱՀԿ-ի կողմից։ Այն ունի 94․1 տոկոս արդյունավետություն։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հավանություն էր տվել Pfizer-ի, Janssen-ի և AstraZeneca-ի 2 պատվաստանյութերի կիրառմանը։
ԱՄՆ-ում Moderna-ի պատվաստանյութի օգտագործումը թույլատրվել է դեկտեմբերի 16-ին, իսկ մի քանի օր անց թույլտվություն է ստացվել նաև ԵՄ-ից։