Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Եթե Արցախի նախագահը նման բան է հայտարարել, նշանակում է դրա համար ինչ-որ հիմքեր ունի

Օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն պատերազմը կանգնեցնելու հարցում հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն:

Այս առնչությամբ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այո, եթե ճիշտ կազմակերպվեր, պատերազմը կկանխվեր: Եթե մեր նախագահը նման բան է հայտարարել, նշանակում է դրա համար ինչ-որ հիմքեր ունի»: Նա հավելեց, որ այդ օրերին ինքը ժամանակ չի ունեցել քաղաքականությամբ զբաղվելու համար և շատ բաներից տեղյակ չէ:

Հարցին, թե իր կարծիքով հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի առաջին օրերին, Արծվիկ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, եթե լավ հետաքրքրվեին, պիտի կանգնեցնեին: Եթե իրենք տիրապետում էին, որ մենք պատերազմը տանուլ ենք տալու, պետք է կանգնեցնեին: Որքան գիտեմ, մեր նախագահը դիմել էր Ռուսաստանի նախագահին, բայց թե ինչու չեն կանգնեցրել, ես դա չգիտեմ»:

Ինչ վերաբերում է Արցախի ապագային Շուշիի քաղաքապետն ասաց, որ Արցախի ապագան  տեսնում է միայն Ռուսաստանի հետ խորը ինտեգրման մեջ. «Այլ կերպ չեմ էլ պատկերացնում: Այսօր, որ ոչ մեկը տիրություն չի անում, ադրբեջանցիները կամաց-կամաց գալիս են, խաղաղ վիճակում մեր դիրքերն են վերցնում, մենակ ռուսն է նրանց դեմն առնում: Եթե այսպես շարունակվի, ապա մեր ապագան միայն Ռուսաստանի հետ է, երաշխավորն ինքն է»:

Իսկ դա չի՞ վտանգում Արցախի անկախությունը, դիտարկմանն էլ արձագանքեց. «Գուցե ինչ-որ ձևով ստատուս է տրվելու, որը համապատասխանելու է այդ անկախությանը: Որովհետև այսօր ադրբեջանցիների հետ այլ կերպ հնարավոր չի, շատ են լկտիացել, դուխավորվել են և մտածում են, որ այդպես էլ լինելու է: Բայց ես ուզում եմ հավաստաիցնել, որ Ադրբեջանի այդ ոգևորվածությունը ժամանակավոր է»:

Հարցին, թե իր կարծիքով պատերազմի ժամանակ սխա՞լ են զեկուցել իրավիճակը, որ այսպիսի արդյունք ունենք, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Դեռ ինչ-որ ձևով սխալ զեկուցվել է, թե ով է եղել այդ սխալ զեկուցողը, ես չեմ կարող ասել: Ես այդ ժամանակ միայն հեռուստատեսությամբ լսում էի, որ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, որ վիճակը լավ է, առաջխաղացում կա: Ես էլ էի զարմանում, թե այդ ո՞նց է վիճակը լավ, որ Հադրութից եկան, արդեն հասնում էին Շուշի»:

Նա հավելեց, որ եթե բանակի ղեկավարությունը ամեն ինչ ճիշտ զեկուցեր, հենց հոկտեմբերի սկզբին կդադարեցնեին պատերազմը. «Չնայած, ինչքան տեղյակ եմ, ճիշտ ներկայացնում էին, զեկուցում էին, որ էսպես է, լավ չի գործերը գնում, բայց թե ինչու չի դադարեցվել պատերազմը, ես չեմ կարող ասել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում