Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կայծ կենտրոնասիական «վառոդի տակառում». պայթյուն ՀԱՊԿ-ում

Ղրղզստան և Տաջիկստանի սահմանին ապրիլի 29-ին տեղի  է ունեցել մասշտաբային փոխհրաձգություն երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջև, ինչի հետևանքով եղել է նաև զոհ և վիրավորներ: Մի քանի ժամ տևած լարվածությունն ու բախումը հաջողվել է կայունացնել և երկու երկրները հայտարարել են իրավիճակի քննարկման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Բախման առիթը կամ պատճառը սահմանամերձ շրջաններից մեկն է, որը Տաջիկստանը համարում է իր տարածքը, իսկ Կիրգիզիան՝ վիճելի: Տեղի ունեցած բախումը հատկանշական է մի քանի առումով: Նախ, երկու երկրները ՀԱՊԿ, այսինքն միևնույն ռազմա-քաղաքական դաշինքի անդամ են և նրանց միջև տեղի է ունենում ուղիղ ռազմական բախում, թեկուզ մի քանի ժամ:

Ավելին, հատկապես ուշադրության է արժանի փաստը, որ բախումը տեղի է ունենում այն օրը, և գրեթե այն ժամանակահատվածում, երբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվում է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաք: Այս հանգամանքը էլ ավելի արտառոց ու տարօրինակ է դարձնում միջադեպը, թերևս բերելով եզրահանգման, որ՝ կամ տեղի ունեցածը վկայում է ՀԱՊԿ-ում այնպիսի իրավիճակի մասին, երբ այդ մակարդակի միջոցառմանը զուգահեռ կարող է տեղի ունենալ դրան մասնակից երկրների միջև ռազմական գործողություններ, կամ դա վկայում է, որ Տաջիկստանում, թե Ղրղզստանում կան ուժեր, որոնք ի վիճակի են պետական զինված կառույցների մակարդակում կազմակերպել այդպիսի մասշտաբի սադրանք այդ թվում ՀԱՊԿ-ի դեմ: Որովհետև, Տաջիկստանն ու Ղրղզստանը կրակելով իրար վրա ըստ էության երկուսով կրակել են նաև ՀԱՊԿ-ի վրա: Այսինքն, ՀԱՊԿ անդամները կրակել են ՀԱՊԿ վրա: Իհարկե սա ըստ էության գոնե մեզ համար արտառոց բան չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես են վարվել նույն ՀԱՊԿ անդամները Հայաստանի վրա կրակող Ադրբեջանի հետ իրենց սերտ ու անգամ եղբայրական հռչակվող հարաբերությունների շրջանակում: Բայց, այդուհանդերձ, կենտրոնասիական ռեգիոնում արձանագրվածն այդ դեպքում ունի իր արտառոց յուրահատկությունը:

Եթե ՀԱՊԿ վրա այսպես ասած կրակողները Ղրղզստանն  ու Տաջիկստանը չէին, ապա հարց է առաջանում՝ ովքե՞ր էին, երկու երկրների պետական կազմավորումների միջոցով: Միևնույն ժամանակ, կենտրոնասիական այդ հանրապետությունների միջև տարածքային և էթնիկ «վառոդի տակառների» հանգամանքը բոլորովին նոր չէ: Պարզապես տևական ժամանակ կարծես թե հաջողվել էր հաստատել կայունության ռեժիմ, որը սակայն տալիս է փաստորեն առաջին ճաքը: Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ ճաքը տրվում է լայն իմաստով բոլորովին նոր իրողությունների ֆոնին, որ կան ռեգիոնին անմիջական հարակից գոտիներում՝ Կովկաս-Կասպիցի ավազանում Արցախի դեմ պատերազմով Թուրքիայի հաստատում, և Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերման գործընթացի մասին ազդարարում: Այն, որ Կովկասում հաստատվելուց հետո Թուրքիան հայացք ուղղելու է կենտրոնասիական ռեգիոն, այնտեղ իրեն պարտադրելով Ռուսաստանին, գրել եմ նոյեմբերի 9-ից հետո, և անգամ Արցախի դեմ պատերազմի ընթացքում: Միաժամանակ, Աֆղանստանում ամերիկյան և ՆԱՏՕ զորքի ներկայությունը ուներ անշուշտ էապես զսպող հանգամանք, ինչը փաստորեն վերանում է, իր հերթին լրջագույն խնդիրներ առաջացնելով թե Ռուսաստանի, և թե Չինաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում