Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Պատերազմից հետո հարուցված գործերը «քնեցվելու» են․ Ոչ մի բացահայտում չի լինելու

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը նախօրեին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Վանեցյանը հրավիրվել է նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված դասալքության գործի հետ։ Վանեցյանը ընդամենը բացատրություն է տվել, քանի որ դեռևս նյութեր են նախապատրաստվում և հարուցված քրեական գործ չկա։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է «Հայրենիք» զորախմբի` Շուշիի դիրքերը լքելուն։

Այդ մասին առաջին անգամ խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Դրանից հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել պատերազմի ժամանակ բերդաքաղաք Շուշիի համար մղվող մարտերին, խոսել իր նախորդի` ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի ջոկատի մասին տարածվող տեղեկությունից։ Ըստ Քյարամյանի՝ իրավիճակի վատթարացումից հետո նա ժամանել է Շուշիի, որտեղ արդեն ստեղծվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած աշխարհազորը։ Շուշիի վրա հակառակորդի հարձակման օրը Քյարամյանը, Օհանյանը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի զինվորականները գտնվում էին շտաբում, կեսօրին այնտեղ է եկել նաև Վանեցյանը։ Քյարամյանի խոսքով ՝ Վանեցյանը պատմել է, որ եկել է իր ջոկատով, և ի սկզբանե պետք է մեկներ Մարտակերտ, սակայն հրամանատարությունը որոշել է, որ ինքը պետք է Շուշիում լինի։ Վանեցյանին և նրա ջոկատին տեղավորել են քաղաքի շենքերից մեկում։ Գիշերը սկսվել է ադրբեջանցիների հարձակումը։ Հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ և առաջարկել է զբաղեցնել սահմանագծերից մեկը։ Բայց Վանեցյանը պատասխանել է, որ իրենք նոր են ժամանել և դեռ պատրաստ չեն մարտի։ Մի քանի ժամ անց Օհանյանն առաջարկել է Քյարամյանին գնալ Վանեցյանի մոտ և առաջարկել նրան տեղավորվել պաշտպանական տեղամասերից մեկում։

Քյարամյանը հանդիպել է Վանեցյանի հետ, ներկայացրել իրավիճակը։ Վանեցյանը հավաստիացրել է, որ պատրաստ է զբաղեցնել ցանկացած դիրք։ Միասին մեկնել են շտաբ. նրանց առջև խնդիր է դրվել, որից հետո Քյարամյանը Վանեցյանին ուղեկցել է իր ջոկատի տեղակայման վայր։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վանեցյանի ջոկատը չի տեղակայվել ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Դրանից հետո ջոկատին ուղեկցել է մի գնդապետ, և Քյարամյանը նրա հետ միասին որոշել են, որ Վանեցյանի ջոկատից պետք է վերցնեն 10 հոգու և նրանց հետ մոտակա բարձունքը պաշտպանեն։ Այդպես էլ արել են։ Ճանապարհին Քյարամյանը տեսել է պաշտպանության ևս մեկ հարմար դիրք և վերադարձել է, որպեսզի լրացուցիչ ուժեր բերի այնտեղ տեղակայելու։ Վերադառնալով ՝ նա իմացել է, որ Վանեցյանը շտաբում է, իսկ մի քանի ժամ անց պարզվել է, որ նա մեկնել է Ստեփանակերտ։ Ավելի ուշ Քյարամյանը պարզել է, որ Շուշիի տեղակայման վայրում Վանեցյանի մարդկանցից մնացել են ընդամենը 20-ը, իսկ մի քանի ժամ անց իմացել է, որ իրենք էլ են լքել տարածքը։
Վանեցյանը, բնականաբար, հերքում է այս ամենը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը չի հավատում, որ ոչ այս քրեական գործով, ոչ էլ պատերազմից հետո հարուցված որևէ գործով օբյեկտիվ, համակողմանի քննություն կգնա, կբացահայտվի ճշմարտությունը և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն․«Ոչ։ Չի լինելու նման բան։ Մոռացեք։ Ինչ է նշանակում պատերազմից 7 ամիս անց ինչ որ ապուշ գործեր քննել, թե հրամանատարը քնած է եղել, էն մի հրամանատարը սխալմամբ քիմիկոսներ է ուղարկել գործողության, մի հրամանատարը դավաճան է, մեկը չի ենթարկվել հրամանի ու չի գնացել մարտական գործողություն կատարելու, մեկը՝ դիրքն է լքել։ Սա աբսուրդ է։ Իսկ նորմալ իրավապահ համակարգ ունենալու դեպքում 1-1,5 ամիս հետո այդ բոլոր մարդիկ արդեն պետք է նստած լինեին բանտում։ Կատարվածը հեռախոսի գողություն չէր կայարանից։ Պատերազմ էին պարտվել և հենց առաջին ամսում արդեն 30-40 հոգի պետք է նստած լինեին։ Ոչ թե պատերազմից 7 ամիս հետո գային մեզ ասեին՝ մի հրամանատար ենք գտել, որը քնած է եղել, մի հրամանատար էլ գտել են, որ սխալմամբ ֆիզիկոսի տեղը քիմիկոս է ուղարկել։ Կրկնում եմ, սա զավեշտ է։ Մոռացեք, ոչ այդ գործերը, ոչ էլ Վանեցյանի գործը, չի բացահայտվի»,-ասաց Սիրունյանը։

Նրա խոսքով ինքը դեռ 2018 թվականին է պնդել, որ եթե այս երկրում լինելու է հակահեղափոխություն կամ հեղաշրջում, ապա դա անելու են դատախազությունը և քննչական մարմինները, այլ ոչ թե ընդդիմությունը․«Քննչական մարմինները և դատախազությունը անում են ամեն ինչ, բացի իրական հանցագործությունները բացահայտելուց։ Մոռացեք, ոչ էլ հույս ունեցեք, որ պատերազմի վերաբերյալ կամ առհասարակ որևէ հնչեղ գործով բացահայտում կլինի։ Վանեցյանի գործը հերթական գործերից մեկն է, որը քնեցվելու է զինվորական քննչականում։ Զինվորական քննչականը մի հետաքրքիր գործելաոճ ունի՝ գործը քնեցնում են, բայց երբ այդ գործից մեկը հետաքրքրվում է, ասում են՝ գործը հարուցված է, քննվում է։ Մեկ տարի հետո էլ գնացեք ու հարցրեք, թե ինչ եղավ Վանեցյանի վերաբերյալ գործը՝ կասեն՝ ամենայն ուշադրությամբ քննություն է գնում։ Սա է մեր քննչական մարմինների վիճակը»,-ասաց Սիրունյանը՝ ավելացնելով, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում պատերազմի վերաբերյալ գործերով միայն ծիծաղ են առաջացնում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս չի վստահում քննչական մարմիններում պատերազմից հետո հարուցված քրեական գործերի քննությանը։ Նրա խոսքով պատերազմից անմիջապես հետո արդեն իսկ քրեական գործեր պետք է հարուցված լինեին։ Պատերազմի առաջին օրերից բոլորը խոսում են դավաճանների մասին, դավաճանների անունները տալիս են, բայց որևէ քրեական գործ չէր հարուցվում այդ առիթով։ Իսկ այս քրեական գործերը ամիսներով, տարիներով «կքնեցվեն» քննչականներում, վերջում էլ կկարճվեն ու կպարզվի, որ ոչ մի մեղավոր էլ չկա։ «Մենք մեղավոր չենք, որ մոտ 3 տարում իշխանությունը չկարողացավ իր համար վստահելի իրավապահ համակարգ ձևավորել։ Դավաճանությունների հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, ու դրա պատճառները պետք է պարզվեն, ու պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Իսկ եթե դա չի արվում, թող վարչապետը բացատրի, թե ինչու։ Չի կարելի այս աստիճանի անլուրջ վերաբերմունք ունենալ մարդկային կյանքերի, զոհերի ընտանիքների նկատմամբ և այդ գործելակերպով իսկ հնարավորություն տալ դավաճաններին ամրապնդվել իրենց դիրքերում ու հաջորդիվ դիմել նմանատիպ այլ քայլերի»,-նկատեց Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում