Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Ամեն ինչ կիսատ-պռատ, ամեն ինչ թերի». թերևս սա կարող էր լինել կառավարող ուժի լոզունգը  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը:

Պարոն Միսկարյան, օրերս ընդունվեց ԸՕ փոփոխությունների փաթեթը, սակայն փաթեթից իշխանությունը դուրս է թողել քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման բոլոր հոդվածները։ Կարծիքներ կան, որ սա տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածության հետևանքով, քանի որ ԲՀԿ-ն և այլ կուսակցություններ կարող էին ֆինանսավորման թափանցիկության հետ կապված խնդիրներ ունենալ։ Ի՞նչ դիտարկումներ Դուք ունեք։

-Սա առաջին դեպքը չի, որ կառավարող ուժը հանրային լայն պահանջ ունեցող փոփոխություններն անում է ոչ թե քաղաքական պահանջի տրամաբանության, այլ մեզ բոլորիս անհայտ և միայն իրենց հայտնի տրամաբանությամբ։ «Ամեն ինչ կիսատ- պռատ, ամեն ինչ թերի». թերևս սա կարող էր լինել կառավարող ուժի լոզունգը։ Հիմա նստել և գտնել ինչ-որ բացատրություն նրան, ինչն արդեն օրինաչափություն է դարձել, կարծում եմ, ժամանակի վատնում է։ Մեզ պետք է առաջ նայել և անել ամեն ինչ պետականությունը չկորցնելու, ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ։ Սա է կարճաժամկետ պլանում համար մեկ խնդիրը, և դա կարող է իրականանալ միայն եթե ԱԺ անցնեն նոր, առողջ կուսակցություններ, որոնք ի զորու կլինեն պահպանելու ՀՀ շահերը, ուժեր, որոնց անդամները կաշկանդված չեն լինի սեփական ունեցվածքով, կամ կասկածելի անցյալով և առանց վախենալու կխոսեն այն ամենի մասին, ինչը իրապես պիտի հուզի պետականամետ քաղաքական ուժին։

Ընդհանրապես այս փոփոխությունների արդյունքում արդյոք կարո՞ղ ենք ակնկալել թափանցիկ ընտրություննե՞ր։ Արդեն իսկ խոսում են այն մասին, որ սկսել են քաղաքացիներին ընտրակաշառք բաժանել շատ ավելի մեծ չափերի հասնող, քան նախկինում էր։

-Իհարկե, միայն ընտրական օրենքները փոխելով ընտրությունները չեն կարող լինել ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Դրանք անց կացնելու համար բազմաթիվ պայմաններ են պետք, որոնցից որպես հանրություն, մենք բավականին հեռու ենք։ Բայց քանի դեռ ձգտում ենք ժողովրդավարական պետություն կերտել (իսկ ես հավատում եմ, որ մենք դրան ենք ձգտում) ապա յուրաքանչյուր քայլ, որը մեզ մոտեցնում է մեր այդ երազանքին, ողջունելի է և դատապարտել են հետընթացը կամ այնպիսի քայլերը, որոնք մեկ օր թեկուզ հետ են գցում մեր երազանքից։

Պարոն Միսկարյան, Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ հիմա ինքը հետ գալիս, որովհետև իրեն հետ բերեցին։ Որքանո՞վ այսօրվա իշխանությունը ունի իր մեղքի չափաբաժինը Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի հետ կապված։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե ով է հետ բերել պարոն Քոչարյանին, գուցե իր ընտանիքի անդամները, գուցե նախկին կոռուպցիոներները, գուցե ինչ- որ արտաքին ուժեր, բայց փնտրել դրա մեջ ինչ-որ մեկի մեղավորությունը, կարծում եմ, արդար չի։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է (հուսով եմ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի) և իր իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել համապետական ընտրություններին, ինչ ձևաչափով մասնակցել և որ ուժերի հետ։ Այստեղ ինչ-որ մեկին մեղադրելը տեղին չի։ Այլ հարց է, որ որոշները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի պատժված լիներ Մարտի մեկի գործով, այլ ոչ թե հնարավորություն ունենար առաջադրվելու։ Ներկա իշխանության մեղավորությունը այդ հարցում այնքան է, որ այդպես էլ երեք տարվա մեջ չկարողացավ հիմք դնել անկախ, արդար դատական համակարգի։ Հենց սա է հեղափոխության անվան տակ իշխանության եկած և ռեֆորմներ տապալած ուժի մեղավորությունը։ Սրանում և մյուս բացթողումների մեջ պետք է մեղադրել նրանց, այլ ոչ թե այս կամ այն մարդու առաջադրվելու մեջ։

Ընդհանրապես ինչպե՞ս պետք է սև և սպիտակի բաժանված քաղաքական խմբերից դուրս հասարակությունը կարողանա կողմնորոշվել, ի՞նչ պետք է անեք դուք։

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. մի ընտանիք, որ տունը փլվել է և այդ ընտանիքի անդամները, փոխանակ համագործակցեն տունը կառուցելու հարցում, միմյանց հետ մրցում են, թե ում երազած տունը պիտի կառուցվի եղած շինանյութով։ Ըստ էության՝ ամեն ինչը կա՝ քար, փայտ, դուռ, լուսամուտ, կտուրի անհրաժեշտ պարագաները։ Բայց հիմա պատկերացրեք, որ այդ տան յուրաքանչյուր անդամ ուզում է իր սենյակում դնել բոլոր լուսամուտները և մյուս բոլորին զրկել լույսի հնարավորությունից, մի ուրիշը ուզում է, որ տան իր հատվածում ամուր տանիք լինի և մյուս բոլոր հատվածներինը օգտագործում է միայն իր կտուրի մասը սարքելու համար և այդպես շարունակ։ Հիմա փորձենք պրոյեկտել սա մեր պետության (որը էս դեպքում տունն է) և քաղաքական ուժերի (ընտանիքի անդամների) մեջ։ Պարզ է չէ՞, որ ի տարբերություն կայացած պետությունների, որտեղ խնդիրը զուտ կոսմետիկ վերանորոգման մասին է, մենք նույն մրցակցային (իրականում անհանդուրժողականության, փոխադարձ հարգանքի բացակայության) պայմաններում չենք կարողանալու պետականություն կայացնել։ Մենք՝ որպես հանրություն, որպես ժողովուրդ, որպես չձևավորված քաղաքական ազգ, այնքան խորը փոսի մեջ ենք, որ բոլորիս ուժերի համադրության և գործադրած գերագույն ջանքերի միջոցով միայն կարող ենք մեր կենդանության օրոք տեսնել մեր երազանքի պետությունը։ Ես կուզենայի սա հասցնել յուրաքանչյուր հայաստանցու, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, որն այս երկրում որոշում կայացնելու միակ իրավասուն է և իշխանության միակ աղբյուրը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում