
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են 8.3 մագնիտուդով 400-700 կմ խորության երկրակեղևի ցնցումների գաղտնիքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Mechanics and Physics of Solids ամսագրում:
Այդ ցնցումներն առաջին անգամ գրանցվել են 1929 թվականին, համարվում են խոր երկրակեղևային երկրաշարժեր: Գիտնականները կարծում են, որ բարձր ճնշման տարածքներում տեղի են ունենում էներգիայի ժայթքումներ, որոնք երկայնակի ալիքների ձևով ցնցումներ են առաջացնում:
Այդ գործընթացը գիտնականների կարծիքով կարելի է նկարագրել Նյոթերի թեորեմով, որն էլ հենց հնարավորություն է տվել հասկանալ խոր երկրակեղևային երկրաշարժերի բնույթը: