Friday, 17 07 2026
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին

Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց նոր կուսակցությամբ

Հայաստանի քաղաքական դաշտում հայտ է ներկայացրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կայացավ ապրիլի 29-ին: Կուսակցության համագումարը, որին մասնակցում էր 437 հիմնադիր՝ Երևանից ու մարզերից ընդունեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ստեղծման մասին որոշումը, հաստատեց՝ կուսակցության խորհրդանշանն ու կանոնադրությունը: Պաշտոնավարման 3-ամյա ժամկետով, ընտրվեցին նաև գործադիր և վերահսկիչ մարմինների կազմերը: Մասնավորապես՝ գործադիր մարմնի պատասխանատու է ընտրվել և պետական գրանցման լիազոր նշանակվել համագումարի նախագահող, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Պատերազմից հետո հասկացանք, որ նույնիսկ այս պայմաններում մեր հասարակության մի զգալի մասը չի զգում վտանգը: Մենք կարող ենք արձանագրել, որ գտնվում ենք ընդհանուր թմբիրի մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ պարզաբանելով, որ իրենց նպատակն է լինելու արթնացնել հայ ժողովրդին:

«Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն, հասկանում ենք նաև, որ պետք է վաստակենք մեր ժողովրդի վստահությունը: Մեր կարծիքով, այս օրվան հասել ենք հոգևոր արժեքներից հեռանալու պատճառով»,-ասաց նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի պատասխանատուն՝ կարևորելով քրիստոնեական ու հոգևոր արժեքների դերակատարությունը՝ վերականգնվելու և առաջընթացի հասնելու գործում: Նրա խոսքով՝ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բացարձակ կերպարը՝ կրթամշակութային միջոցառումներով բնակչությանը տանելով դեպի այդ կատարելատիպը:

Նորաստեղծ կուսակցության նպատակներից է՝ քրիստոնեական արժեքների և ազգային ինքնատիպության վրա հիմնված հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կայացնելը:

Ծրագրային դրույթներով կուսակցությունն անհրաժեշտություն է համարում սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովը դարձնելը՝ ստորին և վերին պալատներով: Ըստ այդմ՝ առաջին պալատն ընտրվելու է համամասնական կամ համամասնական-մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդը ձևավորվելու է պրոֆեսիոնալ կամ ոլորտային սկզբունքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Զոհրաբյանն, անդրադառնալով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առանձնահատկությանն, ասաց, որ այն, խոստումների փոխարեն, գործնականում է իրականացնելու իր ծրագրերը: Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, ապա ըստ Զոհրաբյանի՝ կմասնակցեն, եթե կուսակցությունն ընդունի նման որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում