Sunday, 19 07 2026
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Կրեմլի խոսափողների խնդիրն է մեղմել Հայաստանի բնակչության դրական արձագանքը ԱՄՆ-ի նկատմամբ. Վասաձե

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

 Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մոտ մեկ ամիս է` գտնվում են «Վերին Լարս» անցակետում։ Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում, արդյոք դա պայմանավորված է ռուս-վրացական հարաբերություններով ու խնդիրներով:

Երկու բեռնատարների մասին ես չեմ լսել, բայց ինքնին տեղեկատվությունը տարօրինակ է: Վրաստանի օրենսդրության համաձայն արգելված է ՌԴ-ից ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի տեղափոխումը ցամաքային ճանապարհով: Եթե բեռը Հայաստանի համար է և արդեն հանդիսանում է Հայաստանի սեփականությունը, ապա այն կարող է տեղափոխվել միայն օդային ճանապարհով: իսկ եթե բեռը նախատեսված է ռուսական ռազմաբազայի համար և Ռուսաստանի սեփականությունն է, ապա նույնիսկ օդային ճանապարհով չի կարելի տեղափոխել:Այնպես որ այստեղ պետք է հստակեցնել, թե ինչ զրահատեխնիկա է տեղափոխվում:

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո որքանո՞վ կարող է տարածաշրջանում նվազել Թուրքիայի դերակատարումը:

Դա չի կարող նվազեցնել Թուրքիայի դերը տարածաշրջանում: Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանում Թուրքիայի դերը կարող է միայն աճել: Մյուս կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը չի սկսվել և դժվար թե սկսվի մինչև Հայաստանում ընտրությունները: Հետևաբար ոչինչ էլ չի փոխվի, այդ թվում Վրաստանում:

Ձեր կարծիքով այս ամենի ֆոնին ի՞նչ է փոխվում տարածաշրջանում:

Այս հարցին ես մասնակիորեն արդեն պատասխանեցի: Ցեղասպանության ճանաչումը քաղաքական պրոցեսի մաս է, սակայն դա արմատական առումով իրավիճակը տարածաշրջանում չի կարող փոխել:

Մոսկվան հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի ներքին գործն է: Ինչ է ցույց տալիս Կրեմլի այս ողորմելի արձագանքը:

Ինչո՞ւ ողորմելի, իմ կարծիքով Կրեմլը ողորմելի արձագանք չի տվել, առավել ևս, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե դուք նկատի ունեք Մարգարիտա Սիմոնյանի և Կրեմլի այլ խոսափողների արձագանքը, ապա այստեղ էլ ամեն ինչ հասկանալի է. նրանց խնդիրն է մեղմել Հայաստանի բնակչության դրական արձագանքը Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի նկատմամբ: Նրանց համար Ամերիկան թշնամական պետություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում