Նավթի համաշխարհային գները հիմնական շուկաներում գրանցում են կայուն աճ: Այդ մասին են վկայում այսօր առավոտյան տեղի ունեցած վաճառքները: Brent տեսակի նավթի գինը լոնդոնյան բորսայում աճել է մեկ բարելի համար $0,36 (0,546%)– $67,14-ով:
Интерфакс-ի հաղորդմամբ` նավթամթերքի պահանջարկի աճը ԱՄՆ-ում գրանցվել է 2 ամսվա ընթացքում: Ընդ որում, երկրի նավթային պաշարները նվազել են և հասել 3,34 մլն բարելի:
Չինաստանում նավթի պահանջարկը կմեծանա երկար արձակուրդային օրերի հաշվին, քանի որ արձակուրդների ընթացքում չինացիները ճամփորդում են: Չնայած COVID-19-ի համավարակին՝ փորձագետները նշում են, որ նավթամթերքի պահանջարկը կայուն աճում է նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում այն հաշվարկով, որ կորոնավիրուսի համավարակը շուտով կնահանջի ու մարդիկ կսկսեն նորից ճամփորդել:









































