ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Կոնգրեսում, կոչ է արել բարեփոխել իրավապահ համակարգը մինչ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցը, այսինքն՝ մինչև մայիսի 25-ը։ Նախագահի ելույթի տեքստը հրապարակել Սպիտակ տունը։
Բայդենը կոնգրեսականներին միավորման առաջարկ է արել՝ վերականգնելու վստահությունը ոստիկանության և քաղաքացիների միջև, արմատախիլ անելու ռասիզմը քրեական արդարադատության համակարգում, ինչպես նաև բարեփոխել իրավապահ մարմինները։
«Գիտեմ, որ հանրապետականները գաղափարներ ունեն, և նրանք վարում են դեմոկրատների հետ արդյունավետ քննարկումներ։ Մեզ պետք է միասին աշխատել՝ համաձայնության հասնելու համար։ Եկեք դա անենք հաջորդ ամիս (մայիսին)՝Ջորջի մահվան առաջին տարելիցից ընդառաջ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ձերբակալության ժամանակ գործադրված ոստիկանական բռնության հետևանքով Ջորջ Ֆլոյդը մահացել էր Միննեապոլիս քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մահն առաջացրել էր հասարակական բողոքի լայն ալիք։