Հայաստանում ներքաղաքական զարգացումների գործնականում ցանկացած շատ թե քիչ աղմկոտ դրվագ բերում է մի շարք եզրահանգումների և գնահատականների, ախտորոշելով հայկական հասարակական-քաղաքական համակարգի բազմաթիվ հիվանդություններ, և թերևս հանրագումարում հերթական անգամ ակնառու դարձնելով երկրում քաղաքական սերնդափոխության, քաղաքական նոր ուժի հրամայականը: Նոր ուժ, որը կբերի հանրության հետ հարաբերության, ներքաղաքական հարաբերության, քաղաքականության մեջ գաղափարական-արժեքային պայքարի բոլորովին նոր նշաձողեր, ընդ որում անգամ անկախ որևէ արտաքին քաղաքական վեկտորից կամ դիտարկումից, անկախ Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային որևէ ուղղվածության շուրջ մոտեցումներից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտաշես Խալաթյանի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:







































