ՌԴ ՊՆ կայքի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետում: Կենտրոնում գործում է «թեժ գիծ»:
«Այսօր դիմել է Արցախի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եվ երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից մաքրելու համար»,- նշել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Օգնության համար դիմում է ստացվել շուրջ 3 600 քաղաքացուց, դիմումներից ավելի քան 800-ը ստացվել են «թեժ գծով»:
Նշենք, որ նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 2 040 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 594 պայթունավտանգ առարկա։