Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Բայդենի ուղերձը երեք նախկին նախագահների «լակմուսի թուղթ»

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչման առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատմական որոշմանը Հայաստանից հնչած արձագանքների շարքում թերևս առանձնահատուկ ուշադրության առարկա կարող է լինել Հայաստանի նախկին նախագահների արձագանքը: Մասնավորապես, ճանաչման որոշմանը, որ եղավ ապրիլի 24-ի ամենամյա ուղերձի տեսքով, բավականին արագ արձագանքեց Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագահը շնորհակալական ուղերձ էր հղել Ջո Բայդենին, որում հիշեցնում էր դեռևս 2015  թվականին Վաշինգտոնի Մայր տաճարում ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հոգևոր արարողությունն ու դրան Ջո Բայդենի՝ այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահի ներկայությունը, Անմոռուկի կրծքանշանով, որը 100-րդ տարելիցի հայկական միջոցառումների խորհրդանիշն էր:

Միևնույն ժամանակ, Սերժ  Սարգսյանը հիշատակում էր նաև ԱՄՆ ճանաչման կարևորությունը թե մարդու իրավունքի ու մարդասիրության արժեքների, թե նաև անվտանգության, այդ թվում Արցախի պատերազմի համատեքստում անվտանգային իրողությունների համատեքստում: Սերժ Սարգսյանի արագ արձագանքի ֆոնին ուշագրավ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բավականին պասիվ արձագանքը: Ընդ որում, արձագանք ֆեյսբուքյան գրառումով, որի բովանդակության մեջ Բայդենը հիշատակվում է միայն երախտագիտության հասցեի առումով, իսկ գրառման այսպես ասած մեծ մասը վերաբերում է Հայ դատի գրասենյակներին և Դաշնակցությանն ուղղված շնորհավորանքով: Այլ կերպ ասած, բավականին նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանը Ջո Բայդենին հիշատակել է այնքանով, որքանով հնարավոր չէր հիշատակել՝ քանզի հենց նա էր պատմական ճանաչում կատարողը: Իսկ Դաշնակցության հիշատակումը հատկանշական է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի արտահերթ ընտրությանը մեծ հավանականությամբ գնալու է նաև Դաշնակցության հետ դաշինքով: Իսկ այստեղ կա ևս մի նրբերանգ:

Բանն այն է, որ բավականին տարաձայնություններ կան Դաշնակցության Հայաստանի և արտերկրի կառույցների ղեկավարությունների միջև, կապված կուսակցության քաղաքականության հետ: Ընդ որում, այդ տարաձայնությունները իհարկե նոր չեն, դրանք կան տարիներ ի վեր, սկսած դեռևս նախորդ իշխանության շրջանից: Բանն այն է, որ ՀՅԴ արտերկրի կառույցների ղեկավարները մեղմ ասած այդքան էլ գոհ չէին, որ Դաշնակցությունը սերտ գործակցում և կոալիցիա էր կազմում Հայաստանի նախորդ կառավարող համակարգի հետ:

Անկասկած է, որ այդ հանգամանքը իր հետքն է թողել կուսակցության ինքնաբավ վարկի վրա: Դրա վկայությունն էր, որ ՀՅԴ-ն 2018 թվականի արտահերթ ընտրությանը եղավ խորհրդարանի անցողիկ շեմը՝ 5 տոկոսը հաղթահարելու անընդունակ, երբ առաջին անգամ մասնակցեց առանց նախկին կառավարող համակարգի աջակցության: Այստեղ է թերևս նաև պատճառը, որ առաջիկա ընտրությանը ՀՅԴ-ն պատրաստվում է գնալ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ դաշինքով, նրա ռեսուրսը օգտագործելու համար: Սա իր հերթին կարող է խորացնել դժգոհությունը արտերկրում և Ռոբերտ Քոչարյանի արձագանքը ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչմանը, նկատելիորեն պարունակում է ՀՅԴ ամերիկյան կառույցների տրամադրությունը շահելու միտում: Այլ կերպ ասած, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը շնորհակալական առանձին և հատուկ, ընդ որում բավականին արագ ուղերձով ընդգծում էր ԱՄՆ քաղաքական դերը լայն քաղաքականության համատեքստում, Ռոբերտ Քոչարյանի բավականին պասիվ ֆեյսբուքյան գրառումով լուծում էր ավելի շուտ ներքաղաքական հարց՝ ընդգծելով ՀՅԴ դերը: Այստեղ թերևս էական նշանակություն ուներ նաև այն, որ մի կողմից բավական անհարմար դիտելով ընդհանրապես չարձագանքելը, երկրորդ նախագահ Քոչարյանը մյուս կողմից զգուշանում էր արձագանքելու դեպքում Ռուսաստանում անհարմար ընկալումներից, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն ակնհայտորեն ոգևորված չէ ԱՄՆ ճանաչումից: Իսկ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորե դիրքավորված է ներքաղաքական առաջիկա զարգացումներին Ռուսաստանի հարմարավետությունը ապահովելու դիրքում:

Ընդհանրապես լուռ է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, որը ռեգիոնի «բանալին» տեսնում է Ռուսաստանի ձեռքում: Տեր-Պետրոսյանի դրությունն այդ առումով բավականին բարդ է: Մի կողմից իսկապես բավականին տարօրինակ է չարձագանքել պատմական իրողությանը: Մյուս կողմից ակնառու է, որ նա ևս դիրքավորվում է խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ իր գլխավորած ուժը Ռուսաստանի համար վստահելի ներկայացնելու տրամաբանության շրջանակում, ինչը ենթադրում է չափազանց զգույշ լինել ԱՄՆ նախագահի ճանաչմանն արձագանքելու իմաստով: Մեկ այլ տեսանկյունից էլ Տեր-Պետրոսյանը հայտնի պատճառներով չի կարող նաև արձագանքել խոսելով Դաշնակցության, ոչ թե ԱՄՆ քաղաքականության դերի մասին: Գործնականում, երեք նախկին նախագահների առնվազն այս առաջին, կամ նախնական արձագանքը՝ եթե հետագայում չլինեն այլ դրսևորումներ, գործնականում «լակմուսի» որոշակի թուղթ է Հայաստանի հետխորհրդային պատմական ընթացքի և հանգրվանների իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում