ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։
Ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» կազմակերպությունը միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։
Սպասվող պայթյունների մասին ԱԻՊԾ-ն կծանուցի SMS հաղորդագրությամբ։