Պատգամավորը շեշտեց՝ Սյունիքը պետք է լինի ոչ թե մեր պառակտող աշխարհամասը, այլ միավորող.
«Ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են հայրենասիրական լոզունգներով պրկված պահել մեր քաղաքացիների նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք: Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելիներս, փշրվում-թափվում են հենց «Զանգերի» մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից: Մենք հիմա պետք է Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում:
Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են՝ մարզպետարանից մինչև ՏԻՄ: Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի՝ իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բայց բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ: Ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ՝ ԱԺ-ի թիվ մեկ ամբիոնի մոտ:









































