Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խերսոնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ստուգել է ուկրաինացի զինվորականների դիրքերը Ղրիմի սահմանին: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
«Այսօր մենք Խերսոնի շրջանում ենք: Մենք տեսնում ենք մեր դիրքերը, մենք ստուգում ենք պատրաստակամությունը տեխնիկայի, մեր զինվորների, մեր բրիգադների: Շատ կարևոր է ինչպես առաջնագծում, այնպես էլ պահեստազորում տեսնել մեր զինվորականների վիճակը, մեր բանակի վիճակը՝ տեխնիկական և հոգեբանական: Սա կարևոր է հասկանալու համար այն, որ զորքերը նահանջում են, չի նշանակում, որ բանակը չպետք է պատրաստ լինի այն բանին, որ ցանկացած պահի կարող է զորքերի վերադարձ մեր երկրի սահմաններին»- Զելենսկու խոսքերը մեջբերում է գրասենյակի մամուլի ծառայությունը: