Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Թուրք իրավաբան․ «Դա Ցեղասպանություն էր․ Լեմկինի փաստաթուղթը կարդալով՝ այլ բան ասել չեմ կարող»

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.amը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․

«Որովհետև այստեղ պետությունն իր հիմնադիր կարգը կառուցել է հայերի բնաջնջման գաղափարախոսության վրա և դրանից հետո իր գործած բոլոր դաժանությունները փորձել է արդարացնել նաև մեր՝ նրան դաշնակից լինելու շնորհիվ։

Եվ դա նրան հաջողվել է։

Հարյուր տարի է՝ այդ դժոխային կրակից հեռու՝ «գոհ ու երջանիկ» կյանքով ենք ապրում»։

– Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։

– Կարծում եմ՝ այստեղ «թուրք հասարակություն» արտահայտությունը պետք է փոխարինենք «Թուրքիա» բառով։ Որովհետև բացի այն, որ Թուրքիայում միայն թուրքեր չեն ապրում, Հայոց ցեղասպանության ժամանակ նաև քրդերի և չերքեզների ձեռքերն են արյունոտվել։

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ամենից առաջ հնարավոր է անցյալի հետ առերեսվելով։

1915թ․ ապրիլի 24-ին ստամբուլաբնակ հայ մտավորականների՝ դեպի Չանքըրը, Քալեջիք, Այաշ արտաքսումով սկսված գործընթացը ես «ցեղասապանություն» եմ կոչում։ Որպես իրավաբան՝ չեմ կարող այլ կարծիք արտահայտել՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված Լեմկինի փաստաթուղթը կարդալուց հետո։ Բայց սա պետք է ասի և ընդունի այն պետությունը, որը գործել է այդ ոճիրը։

Որովհետև Լեմկինի փաստաթուղթը պարտադիր ուժ ունի այն երկրների համար, որոնք այն ի վերջո ստորագրել են։ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող ասել․ «Այդ ջարդերն իրագործել է Օսմանյան կայսրությունը կամ իթթիհաթականները, ես դրա հետ կապ չունեմ»։ Քանի որ ինքը նրա ժառանգորդն է։

Թուրքիայի Հանրապետությունն իր գոյությունը կերտել է երկու մեծ ոճիրի վրա․ Հայոց ցեղասպանության և այդ ոճիրին հանցակից քրդերի մերժման։ Առանց քրդերի հետ հաշտվելու, առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա հետևանքների հետ առերեսվելու՝ Թուրքիան չի կարող ծայրը ծայրին հասցնել և մենք էլ՝ այս երկրի բնակիչներս, երբեք չենք կարող խաղաղ ապրել։

– Ըստ Ձեզ՝ Անկարայի ժխտողական քաղաքականությունը մինչև ե՞րբ ու մինչև ու՞ր կարող է ձգվել։

– Չգիտեմ։ Այս հարցի վերաբերյալ իսկապես այնքան տեղեկացված չեմ, որ կարողանամ ինչ-որ բան ասել։  Բայց հասկանում եմ, որ Սփյուռքն ու Հայաստանը ապրիլի 24-ն օգտագործում են Թուրքիային միջազգային հարաբերություններում «նեղը գցելու» համար։ Բայց ինձ համար ապրիլի 24-ը ավելի «կենսական» հարց է, որը արժանի չէ դիվանագիտությանն և միջազգային շահերին զոհաբերվելուն։

Օրինակ՝ լուրեր եմ կարդացել, որ Բայդենը ճանաչելու է ցեղասպանությունը։ Ավելի վաղ  Օբաման «Գենոցիդի» փոխարեն նախընտրել էր «Մեծ եղեռն» տերմինը։

Ինչևէ, եթե վերադառնամ Անկարային, այս իշխանական ռեժիմը կշարունակի հերքել այնքան ժամանակ, որքան դա նրան կհաջողվի։ Իսկ եթե ընդունի, մենք արդեն բոլորովին ուրիշ Թուրքիայում ապրելիս կլինենք։

– Թուրքիայում կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք եթե գան իշխանության, ապա հակված կլինեն ցեղասպանությունը ճանաչել, այլ ոչ թե ժխտել։

– Կա։ Ներկա քաղաքական դաշտում միայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) կա։ Իմ կարծիքով՝ HDP-ն Թուրքիայի ապագայի համար շատ կարևոր քաղաքական ուժ է։ Հենց դրա համար էլ նրան այդքան հալածում են։

– Էրդողանի օրոք հայերի հանդեպ ատելությունը, ռասիստական քաղաքականությունը ինչ եք կարծում, կմեղմանա՞, թե՞ կխորանա։

– Ըստ Էրդողանի՝ 1915թ․ ապրիլի 24-ի իմաստը հանգում է  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան հայերի կորստին։ Այսքանը։ Հետևաբար ատելության խոսքի կամ ռասիստական քաղաքականության նվազում, ցավոք, չեմ կարող ակնկալել։

– Հայաստան-Թուրքիա, հայ ժողովուրդ-թուրք ժողովուրդ հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում։

– Ցավոք, մոտ ժամանակահատվածում առանձնապես հույսեր չունեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում