Եվրոպական խորհրդարանի անդամ Դեյվիդ Լեգան Շվեդիայից իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ուղերձը:
«Ես իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Ջո Բայդենին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նույնը սպասում եմ Շվեդիայի վարչապետից, ասի ճշմարտությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Դեյվիդ Լեգան:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
https://twitter.com/DavidLega/status/1385995042498695171?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1385995042498695171%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1050458.html










































