BBC-ի թղթակիցների հետաքննությունը բացահայտել է, որ Զիմբավեում՝ Մարանգայի ալմաստի հանքավայրի շրջակայքում, անվտանգության ծառայության կողմից ղեկավարվող խոշտանգումների երկու ճամբար է գործում: Այս կամ այն կերպ ղեկավարների զայրույթը առաջացրած բանվորներին այդտեղ պահում են անմարդկային պայմաններում, ծեծի ենթարկում, սովամահ անում, բաց թողնում նրանց վրա կատաղած շների:
Մարանգայում գտնվում է ալմաստի համաշխարհային պաշարների մինչև 20 տոկոսը: 2009 թ. ԵՄ-ն արգելեց Զիմբաբվեից «արյունոտ ալմաստների» ներմուծումը, քանի որ դրանց հանույթը ուղեկցվում է բռնությամբ և շահագործմամբ:
BBC հեռուստալրագրողների հետաքննությունը համընկավ այդ արգելքի վերացման վերաբերյալ քննարկումների հետ:








































