Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կոստանյանը նախապես իմացել է. ՍԴ որ դատավորն է խախտել խորհրդակցական սենյակի գաղտնիութունը

Սահմանադրական դատարանն օրեր առաջ որոշել էր կարճել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա քննվող գործի վարույթը։ Այս մասին օրերս տեղեկացրել էր ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Կոստանյանը, մասնավորապես, վիճարկել էր խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին եւ մեղադրյալի հետախուզմանը եւ Վերաքննիչ դատարանի լիազորություններին վերաբերող հոդվածները, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասը, 259-րդ հոդվածի 2-րդ մասը, 394-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը։

Չսպասելով այդ ժամկետի ավարտին և ոոշման ամբողջական հրապարակմանը՝ Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցնրից մեկին որոշման մասին հարցազրույց էր տվել և նշել, որ Սահմանադրական դատարանն ըստ էության արձանագրել է, որ իր կողմից բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը: Երեք օր անց Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված ամբողջական որոշման մեջ կարդում ենք այն ամենը, ինչ ասել էր Կոստանյանը։ Մասնավորապես Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքի, դրա որեւէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված՝ վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորմամբ։ Ելնելով վերոգրյալից էլ Սահմանադրական դատարանը որոշել է Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել։

Այս ամենը թերևս ապացուցում է, որ Գևորգ Կոստանյանը ծանոթ է եղել որոշմանը՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված բովանդակությանը։

Փաստաբան, «Իրավունքի եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դա բնավ չի զարմացրել իրեն, այլ հիշեցրել է, թե ինչպես էին ժամանակին նույն Կոստանյանի մերձավոր շրջապատից ոմանք հրապարակում դեռ չհրապարակված Վենետիկի հանձնաժողովի որոշումներից հատվածներ իրենց ֆեյսբուքյան գրառումներով. «Նույն պատմությունն է, նույն սերիայից է։ Սա ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, և հասկանալի է, թե նրանք ովքեր են, որոնք խորհրդակցական սենյակի գաղտնիությունը խախտում են և որոշումները դեռ չհրապարակած դրանց բովանդակության մասին տեղեկացնում են իրենց քաղաքական հայացքները կիսող դիմողներին»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ կատարվածը կարգապահական խախտում է և եթե Սահմանադրական դատարանի կազմն այլ լիներ, պետք է հստակ միջոցներ ձեռնարկվեին այդ դատավորներին բացահայտելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ «Բայց քանի որ ՍԴ կազմն այն է, ինչ ունենք, ապա որևէ հույս ունենալ չի կարելի, որ այդ ուղղությամբ քայլեր կարող են ձեռնարկվել։ Նման երևույթները մեկ անգամ ևս գալիս են ապացուցելու, որ Սահմանադրական դատարանի հեղինակության բարձրացման ուղղությամբ ներկայիս կազմի մեծամասնությունը որևէ միջոցներ չի ձեռնարկում»,-ասաց Հակոբյանը։

Գևորգ Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը «Առաջինլրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ խնդրից տեղյակ չէ, տեղին չէ իր մեկնաբանությունը.«Եթե նման բան կա, կարծում եմ պարոն Կոստանյանը ինքը կմեկնաբանի, կպարզաբանի դա։ Իմ մեկնաբանությունը տեղին չի լինի»,-ասաց Գևորգյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում