Առցանց ընթացող New In Chess Classic շախմատային մրցաշարում այսօր կկայանան 6-10-րդ տուրերը:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 5 տուրից հետո վաստակել է 3 միավոր և բաժանում է 4-7-րդ տեղերը: Մեր շախմատիստը 7-րդ տուրում կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի, իսկ 9-րդում իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ, որոնք երեք առաջատարներից են և ունեն 3,5-ական միավոր:
Մրցաշարն անցկացվում է արագ շախմատի 15+10 րոպե ձևաչափով: