Ապրիլի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 966 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1222 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 303 751, այստեղից ապաքինվել է 285 971 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4025:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 222 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3582 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 717 անձ:








































