Իշխանությունների հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ լուրերը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերյուրանքն է համարում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, ԾիծեռնակաբերդԻ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Ծառուկյանը։
«Լուրջ մի ընդունեք նմանատիպ խոսակցություններն»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով պատերազմից հետո որդու հարսանիքը կազմակերպելուն, որը քննադատությունների առիթ էր դարձել, Ծառուկյանն ասաց, որ եթե անգամ տարիուկես հետո լիներ այդ հարսանիքը, միեւնույն է՝ «լրատվականներն իրենց տերերի պատվերները կատարելու համար լուրեր էին տարածելու, եւ փորձելու էին դիվիդենտներ շահել»։









































