ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, ԱՄՆ նախագահն ասել է, որ հետաքրքրված է կառուցողական երկկողմ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչպես նաև արդյունավետ կառավարել անհամաձայնությունները:
Հաղորդագրության համաձայն` երկու երկրների նախագահները պայմանավորվել են հանդիպել հունիսին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում և քննարկել երկկողմ, տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը:










































