«Օրինակ «Բարգավաճ Հայաստանը» սկսել է երեխաներից՝ դրանով իսկ շահելով ծնողների համակրանքը: Այս օրերին երևանյան շենքերի բակերում հաճախ կարելի է տեսնել երեխաների համար կազմակերպված ուրախալի միջոցառումներ ծաղրածուների և հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ «քարոզարշավն» արվում է շատ ցուցադրաբար: «Իսկ հիմա ես կասեմ մեր հովանավորի անունը. և դուք բոլորդ բարձրաձայն կասեք՝ «շնոր-հա-կա-լութ-յուն»,- Աջափնյակի բակերից մեկում ասում էր միջոցառման շոումենը և հավելում. «Մեր հովանավորն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը», ինչին հաջորդում էր երեխաների հիացական «շնոր-հա-կա-լու-թյունը»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Այս նախընտրական միջոցառումներն ակտիվորեն հեռարձակվում են նաև հեռուստատեսությամբ՝ որպես աներևակայելի մարդասիրական և բարեգործական քայլ»:







































