Monday, 13 05 2024
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Այս տարվա ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան իր քայլերն առաջ է տանում երկու առանցքի շուրջ. Արա Գոչունյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Պարոն Գոչունյան, ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում ապրիլի 24-ից առաջ, ի՞նչ են մտածում ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն օգտագործելու հնարավորության մասին:

Թուրք հասարակության առջև ծառացած առաջնահերթություններն այնպիսին են, որ նրանք չափազանց կենտրոնացած չեն ապրիլի 24-ի վերաբերյալ իրադարձությունների արձագանքները թուրքական լրահոսի վրա: Հասարակության ուշադրությունը թեքված չէ այդ ուղղությամբ, բայց համենայնդեպս, որոշակի իրադարձություններ կան: Այս տարվա ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան իր քայլերն առաջ է տանում երկու առանցքի շուրջ: Առանցքներից առաջինը Անկարայում կազմակերպված միջազգային համաժողովն էր երկրի նախագահին առընթեր հաղորդակցության բաժանմունքի կողմից կազմակերպված, որի ընթացքում հերթական անգամ բարձրաձայնվեցին Անկարայի պաշտոնական տեսակետները: Մյուս առանցքը, բնականաբար, առավել չափով պայմանավորված է Վաշինգտոնից հասնող ազդակներով: Դրա տրամաբանությունն այն է, որ ԱՄՆ-ում ցանկացած նոր նախագահի առաջին ապրիլի 24-ին թուրքական կողմի աշխատանքը խտանում է, որ նոր նախագահը կարող է իրենց համար անցանկալի բառապաշարի նախընտրությունն ունենալ այդ հարցում: Նախագահ Բայդենի պարագայում ևս սպասում են ապրիլի 24-ի ուղերձին, և թուրքական կողմը, ըստ երևույթին, իր համար ավելի նպաստավոր վիճակ ստեղծելու համար նախաձեռնություններով է հանդես գալիս, իսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն Վաշինգտոնից հասած ազդանշանների կապակցությամբ հստակ ասել է, որ եթե ամերիկյան կողմը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել, ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ հարաբերությունները սրել, դա իր որոշելիք հարցն է: Հիմնական իրադարձությունները սրանք են:

Եթե Բայդենն արտասանի «Ցեղասպանություն» բառը, դա ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայի հայ համայնքի վրա:

Սրանից առաջ բազմաթիվ երկրներ ճանաչել են, նաև ներկայացրել են իրենց տեսակետները Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Այդ ժամանակ երկրում լարված մթնոլորտ է առաջանում, բայց հայ համայնքի տեսակետից այպիսի լարված բարոյահոգեբանական մթնոլորտ չի ստեղծվում: Հայ համայնքն իմանում է, որ դա երրորդ կողմերի նախաձեռնություններ են և բուն լուծման գործոնները չեն: Բուն լուծումը Թուրքիայի հայերը պատկերացնում են ավելի երկկողմ հարթության վրա, և փորձում են այդ գործընթացի մեջ այնպես դիրքավորվել, որ իրենց ազգային պատկանելիությունից բխած զգայնությունները և իրենց քաղաքացիությամբ պայմանավորված պատասխանատվությունը իրար չհակասեն: Թուրքիայի հայերն ավելի հավասարակշռված մոտեցումների մեջ են, և անկեղծ ցանկություն ունեն, որպեսզի պատմությունից բխած խնդիրները հաղթահարվեն և նպաստեն տարածաշրջանում ավելի լավ ապագա ունենալու նպատակին:

Տեսակետ կա, որ ցեղասպանությունը պետք է ճանաչվի, քանի դեռ ցեղասպանությունների կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն է: Ձեր կարծիքով որքանո՞վ այդ ճանաչումը կարող է բեկումնային լինել:

Նման իրավիճակներում սկզբունքային տեսական հարթությունը տարբեր է, իսկ գործնականը բոլորովին այլ: Պետությունների մեծամասնությունն արդեն տեսական հանգամանքների շուրջ բավականին միակարծիք է հանդես գալիս, բայց երբ որ գործնական դաշտ ենք տեղափոխվում, ցանկացած պետություն իր շահերից ելնելով է դիրքավորվում: Տվյալ պարագայում ես ամեն անգամ չեմ բացառում կրկնակի չափանիշների առաջացումները: Քաղաքականության էությունն այդպիսին է: Մենք չենք կարողանում տեսական սկզբունքային հարթության երևույթները մեկը մեկին արտացոլել գործնական հարթության մեջ: Հետևաբար այս անգամ էլ պետք է սպասենք, տեսնենք, թե ԱՄՆ-ում գործընթացներն ինչպիսի հունի մեջ կմտնեն, նախագահ Բայդենը արդյոք կփոխի Վաշինգտոնի կողմից ցեղասպանության հարցի վերաբերյալ ընթացքը: Դրանից հետո պետք է տեսնել, թե ինչ վարկածներ կարելի է հաշվարկել, և առաջիկա 4 տարիներին ինչպիսի իրավիճակ կստեղծվի:

Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ կողմերը վերջերս բավականին դիտարկումներ արեցին՝ թե հայկական կողմից, թե թուրքական: Դա որքանո՞վ է իրատեսական հիմա:

Հետպատերազմյան իրավիճակում հարաբերությունների բարելավման մասին խոսելը էլ ավելի դժվար է: 2008-2009 թվականների ֆուտբոլային դիվանագիտությունից, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո առաջխաղացումը չստացվեց և անվստահությունը խորացավ կողմերի միջև: Դա լուրջ բեռ էր Երևան-Անկարա հարաբերություններում լավատեսություն ակնկալելու համար: Հիմա էլ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներով պայմանավորված բարոյահոգեբանական մթնոլորտը արդեն փաստորեն պատերազմական ցնցումով անցավ: Այս անգամ Թուրքիան ոչ միայն հայտարարություններով, այլ նաև գործնականորեն Ադրբեջանի կողքին են: Այս պայմաններում կողմերը պետք է ավելի սառը նայեն իրավիճակին, ըստ այդմ, հարաբերությունները նորմալացնելու, տարածաշրջանում նոր կլիմա ստեղծելու, համագործակցության հեռանկարների մասին մտածելու համար: Այսպիսի անկյունաքարային որոշումները պահանջում են ամուր քաղաքական կամք: Սակայն Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը և սպասվող արտահերթ ընտրությունները ենթադրում են, որ Հայաստանում ներքին քաղաքական հավասարակշռության ձևավորումից հետո կարելի է մտածել Թուրքիայի հետ հարաբերություններում բեկում մտցնելու հնարավորության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում