Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար

Ալիևի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերել, երբ հարմար պահ գտնի՝ կարող է նոր հարձակում իրականացնել

Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին բավարարում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ծրագիրն անկախ նրանից` կուզի դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», – նշել է նա։

«Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար։ Այսպիսով` 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», – ասել է Իլհամ Ալիևը։

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ մեկնաբանելով Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքները, որոնք Ադրբեջանի ղեկավարը հնչեցրել է իր երկրի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Նաղդալյանը շեշտել է. – «Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը»:

Աննա Նաղդալյանը հավելել է. «Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ Ալիևը հերթական շանտաժն է անում.«Հաղթել են պատերազմում, մինչև ատամները զինված են, ունեն դաշնակիցներ, դրա համար էլ հավելյալ պահանջներ է ներկայացրել։ Ուժի վրա հենված շանտաժ է, որը վտանգավոր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հայկական կողմի անելիքներն էլ, ըստ քաղաքագետի, պետք է լինի հետևյալը.«Ոչնչացնել մաֆիան տեղում, բանակը շատ արագ վերակազմավորել՝ փոխելով գեներալիտետին, բանակն էլ զերծ պահել օտար ազդեցություններից։Երբ հարմար եղավ՝ իրենք կդիմեն նոր ռազմական գործողությունների։ Ամերիկան խրվեց ընտրությունների մեջ՝ արեցին։ Գավառամիտ երեսուն տարվա հայկական ղեկավարությունն էլ երկիրը քանդել ու շարունակում է քանդել՝ հզորացնելով հակառակորդին։ Մեր աչքի առաջ է  սա տեղի ունենում։ Ես որևէ մեկին պաշտպանելու խնդիր չունեմ, ես խոսում եմ պետության օգտին։ Որպես կանոն՝ ընտրություններից հետո իշխանության փոխանցումը տևում է վեց ամիս, գումարեք կորոնավիրուս ու պատերազմ։ Ի՞նչ եք որոնում։ Վեց ամսում սրանք գլուխները հանեցին ու սկսեցին երկիրը ցնցել։ Հակառակորդը լինի Ադրբեջանը, թե Իրանը կամ Ռուսաստանը, մենք պետք է նրա ասածներին լուրջ  վերաբերենք։Ինքդ պետք է որպես պետություն լուրջ լինես։ Երբ լուրջ կլինես որպես պետություն ոչ մի հայտարարություն էլ չի լինի։ Ինչո՞ւ ենք զարմանում Ալիևի ասածներից։ Ընդհանրապես հայկական մտածողությունն ինձ համար զարմանալի է»։

Ինչո՞ւ Ալիևի սպառնալիքներին չի արձագանքում մեր խաղաղության երաշխավորը, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Ո՞վ է խաղաղության երաշխավորը՝ Ռուսաստա՞նը։ էլի ընկանք Բեռլինի պատերի տա՞կ։Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հաշիվներն է պարզում, մենք ի՞նչ ենք որոնում այստեղ։ Իրականությունը սա է։ Հային, որ ասում ես ՝ քո խնդիրը միայն քոնն է, խելագարության աստիճանի է հասնում։ Բայց սա է իրականությունը։ Ադրբեջանի տերն ո՞վ էր, որ 30 տարում բանակ վերազինեց։Երկու կլան իրար կպան ու արեցին։ Հիմա էլ ժողովրդին փորձում են համոզել, թե Ռուսաստանն այս իշխանությանը դեմ է, կողմ է Ռուսաստանին։ Ռուսաստանը կողմ է հարաբերականորեն, նա միայն անկայունություն է ուզում և այդ ճանապարհին կարող է օգտագործել բոլորին։Մեր երկրին պետք է ռազմական դեմոկրատիա։ Միայն դա է մեր փրկությունը։Աշխարհասփյուռ հայության հետ պետք է լինենք մի ամբողջություն՝ ցանցային պետություն։ Հերիք է օգտագործեք տերմինը, թե Ռուսաստանը մեր հովանավորն է։ Նա միայն հովանավորեց Արցախի  հանձումն Ադրբեջանին։ Մարդիկ քվեարկում են հայ ռազմագերիների վերադարձի դեմ, էլ ի՞նչ հարցեր կարող են առաջանալ։ Ընկել հովանավոր եք որոնում, ձեր հարցերն ինքներդ լուծեք։ Երբ կլուծեք՝ այն ժամանակ էլ կապրեք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում