Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Վարչապետը հասկացնում է՝ եթե խնդիրն այդպես է դրվում, միջանցքի մակարդակի, այդ դեպքում մյուս միջանցքներն էլ պետք է լինեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

– Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի մասին, իսկ օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ասում են՝ Զանգեզուրի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես այս հայտարարությունները:

– Դեռևս դեկտեմբերի 1-ին մենք հանդիպել ենք վարչապետի հետ, և երբ իմ գործընկերներից մեկն օգտագործեց միջանցք բառը, վարչապետը հորդորեց այդ բառն ընդհանրապես չօգտագործել, որովհետև միջանցքի մասին խոսք չի կարող լինել, և ընդհանրապես չկենտրոնանալ Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության ուղիների բացման վրա, որովհետև խնդիր է դրված ամբողջ տարածաշրջանն ապաշրջափակելու, բոլոր ուղիների, երկաթուղիների շահագործման հեռանկարի մասին: Միջանցքի գաղափար ընդհանրապես չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և չկա դրույթ, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործում Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցությունն առաջնահերթություն է: Վարչապետը լսում է բնականաբար այն հայտարարությունները, որոնք գալիս են Ադրբեջանից, որոնք շարունակում են օգտագործել միջանցք բառը: Ես չգիտեմ, ճիշտն ասած, նրանք դա անում են, որովհետև տեսնում են, որ նաև ՀՀ-ում ընդդիմությունն է այդ բառը հաճույքով օգտագործում, թե ոչ, բայց դա մի կողմ թողնենք: Վարչապետը ուղղակի հասկացնում է, որ եթե խնդիրն այդպես է դրվում, միջանցքի մակարդակի, այդ դեպքում մյուս միջանցքներն էլ պետք է լինեն: Եթե Ադրբեջանը դա համարում է միջանցք, Հայաստանն էլ ասում է՝ եթե դա միջանցք է, ապա նմանատիպ միջանցք պետք է լինի նաև Նախիջևանը մեզ համար:

– Ի՞նչ կարծիք ունեք ռուսական 102-րդ ռազմակայանի հենակետ Սյունիքում տեղակայելու մասին: Տեսակետ կա, որ բոլորովին պետք չէ նման հենակետ ունենալ:

– Ընդհանուր առմամբ, այլ երկրի ռազմաբազան՝ լինի ռուսական, թե ամերիկյան, թե որևէ երկրի, քո երկրի տարածքում ունենալն այնքան էլ հաճելի բան չէ: Եթե մի մասի համար դա անվտանգության զգացողություն է, մյուս մասի համար կարող է լինել ճիշտ հակառակը: Դա նաև մշտափուլ վտանգի մասին է խոսում, այսինքն` այնքան էլ անվտանգ չի, որ այդ ռազմաբազան կա: Բայց նկատի առնելով Ադրբեջանի սանձարձակ հայտարարությունները նույն Սյունիքի թեմաներով և Թուրքիայի ակնհայտ ոտնձգությունները Կովկասում իր շահերը տարածելու առումներով, եթե մենք ընդունում ենք, որ Գյումրիում ռուսական ռազմաբազան թուրքական սպառնալիքի դեմ է և լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի զսպման գործիքներից մեկը, ապա,, թերևս, Սյունիքում դրա առկայությունը նույն համատեքստում եմ նայում: Ի դեպ, հիշեցնեմ, որ ռուսական ռազմաբազայի իրավասությունների ընդլայնման արձանագրությունը վավերացվել է 2013-2014 թվականներին: Այդպես, առանձնապես նորություն չկա, որովհետև հենց այդ համաձայնագրով Հայաստանը ոչ միայն երկարաձգեց ռուսական ռազմակայանի՝ իր տարածքում տեղակայման ժամկետը, այլ նաև իրավասություններն ընդլայնեց և տարածեց Հայաստանի բոլոր սահմանների վրա: Այդ համատեքստում էր, որ ռուս սահմանապահները այց կատարեցին Տավուշի մարզ, որը տարբեր մեկնաբանությունների առարկա դարձավ: Փաստացի կարելի է ասել, որ ռուսական ռազմաբազան համատեղ պատասխանատվություն ունի ապահովելու Հայաստանի բոլոր սահմանները: Հիմա դա ապահովում է ռազմաբազաներ տեղադրելով, թե այլ եղանակով, այլ քննարկման խնդիր է: Ես չեմ կարծում, որ դրանից շատ խոշոր բան է փոխվում, որովհետև, այսպես թե այնպես, իրավական առումով ռազմաբազայի իրավասությունները տարածվում են և՛ Հայաստանի, և՛ հարավային, և՛ արևելյան, և՛ արևմտյան, և՛ հյուսիսային սահմանների վրա: Խնդիրը շատ ավելի խորն է. արդյո՞ք Հայաստանը միայնակ ի վիճակի է իր ուժերով պահպանել իր սահմանները, տարածքային ամբողջականությունը և զսպել թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիան: Հարցն այս դաշտում է: Եթե այս դաշտում պատասխանը պետք է ունենայինք «այո»-ն, այդ դեպքում, իհարկե, ռուսական ռազմաբազայի խնդիրը ոչ միայն Սյունիքում, այլ նաև այլ տեղերում դուրս է գալիս: Իսկ եթե պատասխանը՝ «ոչ», ապա, բնականաբար, արդեն մնացածը դառնում է ածանցյալ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին ակտիվությունն ինչպե՞ս եք գնահատում: Նրանց կոչերն, ըստ էության, ում էին ուղղված՝ հայկական կողմի՞ն, թե՞ Ադրբեջանին:

– Բնականաբար Ադրբեջանին, որովհետև պաշտոնական Երևանը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ Մինսկի խումբն անելիք ունի, որ հակամարտությունը լուծված չէ, հակամարտության ուժային լուծումը չի կարող լուծում համարվել, որ Արցախի կարգավիճակի և մնացած հարցերով քննարկումները պետք է շարունակվեն: Հայաստանը պաշտոնապես այս օրակարգը ձևակերպել է, հետևաբար, ակնարկները չեն կարող վերաբերվել Հայաստանին:

– Իսկ բանակցությունները վերսկսելու հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կան:

– Մենք տեսանք, որ Մինսկի խումբը՝ որպես խումբ, չկա: Այնտեղ ոչ Մինսկը կա, ոչ էլ խումբը: Հետևաբար, այս կտրվածքով, իրենք այս պահին առաջին հերթին այդ ֆորմատն են փրկում: Թե դա որքանով օգուտ կտա Հայաստանին, դեռ վաղ է գնահատել, բայց մի բան ակնհայտ է, որ Մինսկի խումբը տեսնում է, որ եթե ինքը փլուզվի, ապա տարածաշրջանում ստեղծվում է անվտանգային հարցերի քննարկման այլ ֆորմատ, և Թուրքիան իր առաջարկն է ներկայացրել՝ 3+3: Իրանն է դա արդեն վերաձևակերպել այլ ձևով: Այսինքն` եթե Մինսկի խումբը դուրս գա այս հարցերի կարգավորումից, այդ դատարկ տեղը լցվելու է մի բանով, որտեղ ինքը չկա: Հետևաբար, իրենք էլ փորձում են փրկել Մինսկի խումբը: Ես չեմ ասի, որ Հայաստանի քայլերը Մինսկի խումբը փրկելու մասին են, որովհետև այդ Մինսկի խումբը պատերազմի շրջանում ցույց տվեց, որ իր հայտարարություններին ընդհանրապես բանի տեղ դնող չկար, և իրավիճակը հանգեց նրան, որ ռուսական կողմը, ըստ էության, կանգնեցրեց պատերազմը: Այսինքն՝ ոչ թե Մինսկի խումբը իր հայտարարությամբ, որը եղավ հոկտեմբերի 26-ին, այլ նոյեմբերի 9-ին: Այս կտրվածքով, հիմա Մինսկի խումբը ինքն իրեն է փրկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում